Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևելյան է` 3-6 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: