Flyone Armenia ավիաընկերությունը փետրվարի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Այսօր Երևանի ժամանակով 18.00-ին առաջին չվերթն է իրականացվել:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Հիշեցնենք՝ Flyone Armenia և թուրքական Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել հունվարին:
Մինչ այս Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ վերջին չվերթը եղել է 2019-ին:
Հիշեցնենք՝ Flyone Armenia և թուրքական Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել հունվարին: Մինչև այս Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ վերջին չվերթը եղել է 2019-ին: