Ազգային ժողովը ՀՌՀ անդամ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած ՀՀ մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանին (Հակոբ Մովսես) և ԱԺ նախկին պատգամավոր, դերասան և երգիչ Արթուր Մանուկյանին:
Երկու թեկնածուների ընտրության ձայները բաշխվել են նույնկերպ. 68 կողմ, 0 դեմ:
«Տեսալսղական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝ նրանք երդվել են: