ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռևս չի նախատեսում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ նիստի անցկացում, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են այն քննարկել, հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը, փոխանցում է РИА Новости-ն:
«Օրակարգում ոչինչ չկա։ Տեսնենք։ Մենք կարող ենք քննարկել այդ հարցը»,- լրագրողներին ասել է դե Ռիվիերը: