Թուրքիայի խորհրդարանն ընդունել է տարածաշրջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Օրինագծում կարևորվում է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության շարունակումը: Նշվում է, որ զինվորականների առաքելության ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ սկսած նոյեմբերի 17-ից։
Թուրքիայի խորհրդարանը 2020 թ. նոյեմբերի 17-ին հավանություն էր տվել թուրք զինվորականներին տարածաշրջան ուղարկելու մասին Էրդողանի հրամանագրին: