• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի... 21:52
Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ 17:41
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սամվել Մայրապետյանի ընկերությունը պահանջում է «Դոլմամա»-ի շենքը դարձյալ  ճանաչել հանրային գերակա շահ
Հասարակություն
20:5129 Հոկ, 2021

Սամվել Մայրապետյանի ընկերությունը պահանջում է «Դոլմամա»-ի շենքը դարձյալ ճանաչել հանրային գերակա շահ

Կառուցապատման ոլորտի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության այն որոշումը, որով Երևանի Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի շենքն ու մի քանի այլ շենքեր հանվում են հանրային գերակա շահ ճանաչվելու ցանկից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական  հարթակից։ 

Հունիսի 10-ին Կառավարությունը որոշել էր Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8, բն. 3, Պուշկինի 10-1 և 6ա, Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածքի հասցեները հանել հանրային գերակա շահ ճանաչված անշարժ գույքերի ցանկից։ Ըստ Կառավարության հիմնավորման՝ «Լոկալ դիվելոփըրզ»-ը պետք է այդ տարածքները ​​հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում իրականացներ սեփականության օտարման գործընթաց ու սկսեր կառուցապատում, ինչը չի արել։ Բացի սա, ըստ Կառավարության, այդ հասցեներում գտնվող գույքերը ճանաչվել են որպես պատմամշակութային հուշարձան, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հնարավոր հանրային շահի առկայության հարցը, այդ թվում՝ վերջինիս գերակայությունը։

«Դոլմամա» ռեստորանը գտնվում է հենց Պուշկինի 10 հասցեում և վերջին 12 տարիներին ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը դատական քաշքշուկների մեջ է Մայրապետյանի ընկերության հետ։ «Լոկալ դիվելոփըրզ»-ը Ավանյանից պահանջում էր տարածքը հանձնել իրենց՝ որպես հանրային գերակա շահ, իսկ այս տարվա ընթացքում արդեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից էր ստացել նամակ՝ տարածքն ազատելու ու «Լոկալ դիվելոփըրզ»-ին հանձնելու համար։ 2016-ի փետրվարին ընկերությունը Ավանյանին առաջարկել էր 64 միլիոն դրամ՝ ռեստորանն իրենց հանձնելու դիմաց, ստացել էր մերժում։ 2019-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է քննարկեր 2006-2018 թվականների ընթացքում հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշումների ընթացքը։

Օգոստոսին «Լոկալ դիվելոփըրզ»-ը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության համապատասխան որոշումը։ Հայցադիմումում տեղ գտած թերությունների պատճառով հայցը վերադարձվել է, ապա շտկումից հետո ընդունվել վարույթ։ «Լոկալ դիվելոփըրզ»-ի շահերի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ վստահորդ ընկերության հետ պայմանավորվածություն չունի լրատվամիջոցների հետ շփվելու. «Ինձ վստահվել է դատարանում գործը ներկայացնել, ես այդքանով եմ ծառայում, եթե պայմանավորվածություն կունենանք լրատվամիջոցների հետ շփվելու, կխոսենք»,- ասաց փաստաբանը։

«Դոլմամա» ռեստորանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալինա Ավետիսյանն ասաց՝ իրենք պիտի այդ գործով երրորդ կողմ հանդես գան, քանի որ դա Ժիրայր Ավանյանի սեփականությունն է ու ուղիղ առնչվում է իրենց. «Ես ենթադրում եմ, որ դատարանը մեզ կներգրավի որպես կողմ, քանի որ Կառավարության որոշման անվավերությունն ուղիղ առնչվում է մեր շահերին»,- ասաց Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ Կառավարության կողմից «Դոլմամա»-ի շենքը հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ցանկից հանելու որոշումը եղել է հիմնավոր, քանի որ Պուշկինի փողոցի այդ շենքերը հանդիսանում են հուշարձաններ։ Ըստ փաստաբանի՝ միջգերատեսչական հանձնաժողովն ունի արձանագրություն, որի համաձայն դեռևս չօտարված գույքերը հնարավոր է պահպանել. «Բացի այդ, քաղաքաշինական ծրագրի ժամկետն ավարտված է ու երկարացված չէ, ես գտնում եմ՝ Կառավարությունը ճիշտ մոտեցում է ունեցել, դա պետք է տարածվի նաև հանրային գերակա շահ ճանաչված այլ տեղերի վրա, Երևանի սիրտը քանդել, ավերել չի կարելի»,- նշեց փաստաբանը։

Վերջինս կասկածում է, որ «Լոկալ դիվելոփըրզ»-ին կհաջողվի հասնել հաջողության, ու Կառավարության որոշումն անվավեր կճանաչվի. «Ամեն դեպքում, ինձ թվում է՝ հիմա դատարանները շատ կաշկանդված չեն, նախկինում ինձ համար պարզ էր, որ ամեն ինչ հրահանգված է, ենթադրում եմ, որ պահանջը պիտի չբավարարվի»,- նշեց Ավետիսյանը։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Լոկալ դիվելոփըրզ»-ի բաժնեմասերը հավասարապես կիսված են Սամվել Մայրապետյանի ու նրա կնոջ՝ Գոհար Քյալյանի միջև։ Այդ բաժնեմասերի վրա, սակայն, կալանք է դրված։ Մայրապետյանին ու Քյալյանին է պատկանում նաև մեկ այլ կառուցապատող ընկերություն՝ «Պրոգրես-Արմենիան», որի բաժնեմասերը ևս արգելանքի տակ են։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ «Լոկալ դիվելոփըրզ» և «Պրոգրես-Արմենիա» ընկերությունները 2004-2014 թվականների ընթացքում հարյուրավոր բնակարանների առքուվաճառքի պայմանագրերում շուկայականից էականորեն էժան գին են նշել՝ այդպիսով չվճարելով 35 միլիարդ դրամի հարկեր ու տույժեր։

Մայրապետյանը ներկայում հետախուզման մեջ է։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ225
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է 18:2221 Նմբ, 2019 «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն 17:4711 Մայ, 2026
  • «Ամերիաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 871 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3711 Մայ, 2026
  • ՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 17:2611 Մայ, 2026
  • ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը 17:1711 Մայ, 2026
  • Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական դրոնների հետ կապված վերջին միջադեպից հետո 17:0911 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Քանաքեռավանում հողերի օտարման սխեմա 17:0011 Մայ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը 16:5911 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը 16:5111 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:5011 Մայ, 2026
  • Գլխուղեղի ուռուցքներ. ախտանշաններն ու բուժումը 16:4211 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերները տպավորիչ և օրինակելի են համարում ԵՔՀ գագաթնաժողովի մշակութային մասը 16:3011 Մայ, 2026
  • Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում 16:2211 Մայ, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ 16:1211 Մայ, 2026
  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն այցելել է Վրաստան 16:0211 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր 15:5011 Մայ, 2026
  • Հայաստանում ներդրվում է անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ 15:3611 Մայ, 2026
  • Իրանն արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկներին, Թրամփն այն անվանել է «բացարձակապես անընդունելի». BBC 15:3611 Մայ, 2026
  • 16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում 15:2711 Մայ, 2026
  • Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան 15:2711 Մայ, 2026
  • Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 15:1611 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին 15:0711 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ճանապարհ, որ կարող է փոխել գյուղի ապագան. շատերը Գոշում հյուրատնային բիզնես են սկսում 15:0011 Մայ, 2026
  • Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս․ Արմեն Ղազարյանի ելույթը 14:5911 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին 14:5011 Մայ, 2026
  • Բաբաջանյանցիների համերգը՝ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին 14:2711 Մայ, 2026
  • Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 14:1511 Մայ, 2026
  • Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել 14:0611 Մայ, 2026
  • Կաջակցենք Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում. Կոս 13:5811 Մայ, 2026
  • Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել 13:4711 Մայ, 2026
  • Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC 13:4011 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր 13:2411 Մայ, 2026
  • Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար 13:1211 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Երևանում տոնական զորահանդեսին կներկայացվի հայկական արտադրության զինտեխնիկա 13:0011 Մայ, 2026
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը 12:5711 Մայ, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 12:4911 Մայ, 2026
  • Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ 12:4311 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 12:3211 Մայ, 2026
  • Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի 12:2511 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը 12:1211 Մայ, 2026
  • Գրանցվել է 438 դեպք, որից 143-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:0211 Մայ, 2026
  • Մշակվել է նախագիծ՝ ուղղված մինչև 5 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը 11:5311 Մայ, 2026
  • Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն 11:4511 Մայ, 2026
  • Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX 11:3611 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար 11:2911 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան 11:1811 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:1011 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 11:0811 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 10:5911 Մայ, 2026
  • Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՄԻՊ անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ 10:3011 Մայ, 2026
  • ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին 10:0811 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի և Եվրոպայի շահերը խիստ համընկնում են. փորձագիտական գնահատական 10:0011 Մայ, 2026
  • Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում․ Պապիկյան 09:3811 Մայ, 2026
  • Արտադրված է Հայաստանում․ վարչապետ 09:1811 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0511 Մայ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած 08:4311 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3211 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2011 Մայ, 2026
  • Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել 08:0011 Մայ, 2026
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015