Ղրղզստանը կդառնա ՀԱՊԿ առաջին երկիրը, որը կգնի թուրքական BayraktarTB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր: Դրա համար երկրի կառավարությունն արդեն հատկացրել է անհրաժեշտ միջոցները: Միաժամանակ չի նշվել պատվիրված անօդաչուների քանակը՝ տեղեկացնում է topwar.ru-ն:
Ղրղզստանի բանակը կզինվի թուրքական և ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերով՝ հայտարարել է հանրապետության վարչապետի տեղակալ Կամչեբեկ Տաշիևը: Նա նշել է, որ խոսքը թուրքական «ԲայրաքթարTB2» հարվածային և ռուսական հետախուզության «Օրլան 10 Ե» անօդաչու թռչող սարքերի մասին է: Ընդգծվում է, որ գնման համար միջոցներ արդեն հատկացվել են: Միևնույն ժամանակ, դեռևս տեղեկատվություն չի ստացվել երկու տեսակի անօդաչու թռչող սարքերի պայմանագրերի կնքման մասին:
Պաշտոնյան հայտնել է, որ ղրղզ զինծառայողներն արդեն համապատասխան վերապատրաստում են անցնում Թուրքիայում, բայց չի նշել պատվիրված անօդաչուների քանակը: