Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Al Hadath հեռուստաալիքը: Լրատվամիջոցի տվյալներով՝ վիրավորվել է 32 մարդ, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:
Հինգշաբթի Բեյրութում կրակոցներ են հնչել շիա կուսակցությունների սկսած բողոքի ակցիայի ժամանակ, ցուցարարները դժգոհում էին 2020 թվականին նավահանգստի պայթյունի հետաքննությունից: Ականատեսների վկայությամբ ՝ անկարգությունները հրահրել են անհայտ դիպուկահարները, որոնց արձակած կրակոցներից փոխհրաձգություն է սկսվել:
Լիբանանի բանակը բացահայտել է հրահրողներին և հայտնել է զինված բախումներին մասնակցելու կասկածանքով 9 քաղաքացու ձերբակալության մասին: Ուժային կառույցը զրահափոխադրիչներ է մտցրել քաղաք և սպառնացել է կրակել զենքով փողոց դուրս եկած մարդկանց վրա:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կոչ է արել հանգստություն պահպանել և թույլ չտալ քաղաքացիական բախումներ: Նա նաև խոստացել է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն: Հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարվել ի հիշատակ զոհերի: