Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, սեպտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: