Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորք կատարած այցելության ընթացքում անդրադարձել է նաև ամերիկյան F-35 կործանիչների և Ռուսաստանից գնված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի թեմային: Ռուսաստանի հետ կապված գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, հայտնում է Ermenihaber-ը:
Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով F-35 կործանիչներ չտրամադրելու ԱՄՆ-ի դիրքորոշումը Էրդողանը որակել է «անշնորհակալ»: Ըստ Էրդողանի՝ դա «սխալ է թե՛ դիվանագիտական, թե՛ միջպետական հարաբերությունների տեսանկյունից»:
Էրդողանը նորից նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ գործընթացն ավարտված է, և չնայած բոլոր ճնշումներին՝ Թուրքիան չի հրաժարվելու դրանցից:
Էրդողանը ԱՄՆ-ի նախկին և ներկա իշխանությունների համեմատությունն է արել։ «Ես լավ աշխատել եմ Բուշ կրտսերի, Օբամայի և Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք Բայդենի հետ լավ ենք սկսել»:
Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ Բայդենի վարչակազմը ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին, որոնց ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական: