Ռուսաստանում ընթանում է 8-րդ գումարման խորհրդարանի ընտրությունը: ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ այս տարի այն կանցկացվի երեք օր՝ սեպտեմբերի 17-ից մինչև 19-ը, ընտրատեղամասերը բաց են լինելու ամեն օր՝ մինչև երեկոյան 20:00-ն: Առաջին անգամ խորհրդարանի ընտրությանը մասնակցել հնարավոր է նաև հեռավար՝ էլէկտրոնային տարբերակով: Ի դեպ, այսպես ընտրողների թիվը բավականին բարձր է, թեև, ըստ լրատվամիջոցների, տարբեր երկրներից եղել են կիբեռհարձակումներ:
Տատյանա Սելեզնևա, ընտրական հանձնաժողովի ղեկավար - Անցած տարվա փորձառությունից հասկացանք, որ եռօրյա քվեարկությունը շատ հարմար է քվեարկողների համար, որովհետև մարդիկ ցանկանում են հանգստյան օրերն օգտագործել քաղաքից դուրս գնալու համար: Բացի այդ, ՔՈՎԻԴ 19-ի համավարակով պայմանավորված՝ ցանկալի է խուսափել կուտակումներից: Մարդիկ նույնիսկ չեն նայում թեկնածուների մասին տեղեկություններին: Հասկացա, որ ընտրատեղամաս գալուց առաջ նրանք արեն են իրենց ընտրությունը: Կարծում եմ, որ քվեարկությունն ակտիվ է ընթանում:
Պետական դումայի ընտրությունը կանցկացվի մեկ փուլով՝ խառը ընտրակարգով: Մասնակցում է 14 կուսակցություն: Որոշ թեկնածուների, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնիի համախոհներին չի թույլատրվել առաջադրվել՝ համաձայն Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքի, որն արգելում է առաջադրվել ծայրահեղակասն կազմակերպությունների գործունեության հետ առնչություն ունեցող անձանց: Այս որոշումը ցույցերի պատճառ է դարձել: 1993-ից ի վեր առաջին անգամ ընտրություններին ներկա չեն լինի նաև ԵԱՀԿ դիտորդներ: Համավարակով պայմանավորված՝ կառույցին առաջարկվել էր 500 դիտորդի փոխարեն ուղարկել 60 դիտորդի, ԺՀՄԻԳ-ը մերժել է առաջարկը:
Ըստ էգզիթ փոլերի, իշխող Եդինայա Ռոսսիան հիմնական ֆավորիտն է և նորից մեծամասնություն կունենա Դումայում: Քվեարկության հիմնական օրը սեպտեմբերի 19-ն է: Այս անգամ ընտրելու հնարավորություն ունեն նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բնակիչները, այնտեղ ևս քարոզարշավ է իրականացվել: ՌԴ Պետդումայի ընտրություններում նրանք կարող են քվեարկել առցանց ձևաչափով: