Թալիբները թույլ կտան Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին չարտերային թռիչքներով լքել երկիրը:
«Մենք թույլ ենք տվել Քաբուլի օդանավակայանից չարտերային թռիչքներով տարհանել Միացյալ նահանգների 200 քաղաքացու: Ամերիկացիները և եվրոպական անձնագրեր ունեցողները կարող են մեկնել Քաբուլի օդանավակայանից»,- նշված է շարժման հաղորդագրությունում: