ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնում է 14 անտառային հրդեհ: Կրակը շարժվում է դեպի հարավ և Լոս Անջելեսից 70 կիլոմետր հեռու արդեն ընդգրկել է գրեթե երեք հարյուր հեկտար տարածք, ավերել է 18 բնակելի շենք՝ գրում է Euronews-ը:
Հրդեհի մարման աշխատանքներ են տարվում ցամաքում և օդում: Ինքնաթիռները ջուր և քիմիական նյութեր են շաղ տալիս կրակի վրա այրումը դանդաղեցնելու համար: Ծայրահեղ բարձր ջերմաստիճանի և ուժեղ երաշտի պատճառով, սակայն, հրդեհն առայժմ չի հաջողվում մարել: