• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած այցը պատմական էր. դեսպան Բաց հարթակ. ՀՀ վարչապետի... 20:50
Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով 19:56
ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են արժեքավոր տեղեկատվության արտահոսքի. Արաղչի. «Հարևաններ» ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են... 19:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին
Քաղաքականություն
19:0003 Օգս, 2021

Վարչապետը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ պարոն Մկրտչյանը դե ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: 

«Նաև ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որ, այսպես ասած, անցումային և վակուումային շրջանում ապահովել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնականոն աշխատանքը: Մենք, համենայնդեպս՝ ես որևէ ահազանգ չեմ ստացել, որ այդտեղ համակարգային խնդիրներ են առաջացել, և դա շատ բարձր եմ գնահատում: Նախարարությունը շատ կարևոր առաքելություն ունի: Ուզում եմ երկու հարցի վրա շեշտադրում անել:

Առաջինը՝ դեռևս նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկը վերաբերում էր հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների սոցիալական աջակցությանը, որպեսզի նրանք հնարավորինս վերադառնան բնականոն կյանքի: Խոսքը վերաբերում է, այդ թվում՝ պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է, որը նախարարության տիրույթից մի փոքր դուրս է: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում էլ կառավարությունն ունի որոշակի անելիքներ: Շատ կարևոր եմ համարում, որ հիմնադրամի շահառուների շրջանակից դուրս գտնվող երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող, բայց պատերազմով անցած մեր զինծառայողները զգան մեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս հանգրվանային իրավիճակում ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ նախարարությունը կոչվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ընդ որում՝ դա նորություն չէ, շատ վաղուցվանից է այդպես կոչվում: Եվ այդ անվանումը պահպանելով մենք դրել ենք որոշակի փիլիսոփայություն:

Գիտեք՝ իմ համոզմունքն այն է, որ մարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է: Այսինքն՝ մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Իհարկե, մենք ունենք որոշակի խմբեր, մասնավորապես, կենսաթոշակառուների և այլն: Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ կենսաթոշակի փիլիսոփայությունը նույնպես հենված է աշխատանքի տրամաբանության վրա: Հետևաբար, ինչպես նախկինում հայեցակարգային-գաղափարական մակարդակում ընդգծել ենք, հիմա առավել ևս ուզում եմ ընդգծել, որ սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը: Ընդ որում՝ ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել, որ արդեն 21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Որովհետև այսօր ի հայտ են եկել այնպիսի մասնագիտություններ, այնպիսի հնարավորություններ, որ հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումը իրեն վստահելու համար: Մկրտչյանը նշել է, որ վերջին երեք ամսիների ընթացքում հնարավորություն են ունեցել թիմային ամենօրյա աշխատանքի շնորհիվ վեր հանել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները, որոնք իր ընկալմամբ, ունեն ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածք:

«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին, և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար առաջին անգամ նման բարձր տեխնոլոգիաներով գերժամանակակից պրոթեզավորման գործընթաց է տեղի ունենոմ Հայաստանում: Բայց մենք դրան զուգահեռ նաև հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար էլ նոր աջակցող միջոցների ձեռքբերման և նոր հմտություններ ու գիտելիքներ տրամադրելու գործընթաց ենք սկսել: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախարարության սերտ համագործակցությունն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հետ: Վարչապետի խոսքով՝ քաղաքական որոշումները սաղմնային մակարդակից պետք է քննարկվեն խորհրդարանական գործընկերների հետ, որովհետև ի վերջո ամենակարևոր որոշումները հասնում են Ազգային ժողով: «Պետք է այս հարցում շատ սկզբունքային լինել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, որպեսզի, այսպես ասած, միջգերատեսչական որևէ խզում մենք չունենանք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել նախորդ երեք տարիների սոցիալական ծրագրերի գնահատում՝ վերլուծելու արդյունավետությունը և լավարկելու կամ փոփոխությունների ենթարկելու դրանք:

Դիտումների քանակ140
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սուբվենցիոն ծրագրով սահմանամերձ Խաչիկում նորացվում են խմելու և ոռոգման ջրերի ցանցերը 15:5319 Դեկ, 2025
  • ՀՀ ֆինանսների նախարարը Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել է բյուջետային աջակցության հարցեր 15:4919 Դեկ, 2025
  • Հայաստան ժամանեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը | ՈՒՂԻՂ 15:4319 Դեկ, 2025
  • Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 15:4119 Դեկ, 2025
  • Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր 15:3519 Դեկ, 2025
  • Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել 15:3119 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերն՝ առանց տեղումների. ջերմաստիճանը էապես չի փոխվի 15:1319 Դեկ, 2025
  • Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք 15:1019 Դեկ, 2025
  • Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը. վարչապետ 15:0719 Դեկ, 2025
  • Հայկական բռնցքամարտը մրցաշրջան 2025-ում արձանագրել է բոլոր ժամանակների լավագույն արդյունքը. ֆեդերացիա 15:0219 Դեկ, 2025
  • Լուրեր 15։00 | Անկախությունից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև 1-ին առևտրատնտեսական գործարքը. Պապոյանը՝ բենզինի ներկրման մասին 15:0019 Դեկ, 2025
  • ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ռուսական սառեցված ակտիվների շուրջ 14:5119 Դեկ, 2025
  • «Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի 14:4219 Դեկ, 2025
  • Մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնն արդիականացվել է 14:3319 Դեկ, 2025
  • Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է 14:2519 Դեկ, 2025
  • Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած. ՆԳՆ ՓԾ 14:2019 Դեկ, 2025
  • Վաղն առավոտյան երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը 14:1019 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրները 13:5719 Դեկ, 2025
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել տիեզերքի ուսումնասիրության հարցում համաշխարհային առաջատարության հասնելու մասին 13:4519 Դեկ, 2025
  • Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տ ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը. Պապոյան 13:3319 Դեկ, 2025
  • Ստորագրվել է 2026–2030 թթ. Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը 13:2819 Դեկ, 2025
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ 13:1619 Դեկ, 2025
  • Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 13:0619 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | ԱՄՆ-ն կասեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը | 19.12.2025 13:0019 Դեկ, 2025
  • Ամենամեծ մարտահրավերներից մեկը երեխաների սակավ շարժունությունն է. Արաքսիա Սվաջյան 12:5119 Դեկ, 2025
  • Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են անկարգություններով 12:3919 Դեկ, 2025
  • Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 12:2819 Դեկ, 2025
  • Մինչև տարեվերջ կապամոնտաժվեն Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող ապօրինի կառուցված շինություններ 12:1819 Դեկ, 2025
  • Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները 12:0619 Դեկ, 2025
  • Մեկ օրում բացահայտվել է 124 հանցագործություն. ոստիկանություն 12:0519 Դեկ, 2025
  • «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը 11:5619 Դեկ, 2025
  • ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Ուկրաինային 90 մլրդ եվրո ֆինանսավորումը. Reuters 11:4719 Դեկ, 2025
  • Դատախազը դատարան է հանձնել 2009-2014 թթ. Եվրամիությունից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը 11:3919 Դեկ, 2025
  • Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան 11:2819 Դեկ, 2025
  • Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում 11:0419 Դեկ, 2025
  • Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ ներկրելու քննության նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. ՊԵԿ 10:4719 Դեկ, 2025
  • ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ 10:3519 Դեկ, 2025
  • Ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ 10:1419 Դեկ, 2025
  • Գեորգի Ձամուկաշվիլու հիշատակին. բեմում Գյումրու պետական փողային նվագախումբն է 10:1119 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Ներկրվող նոր մեքենաների առյուծի բաժինը էլեկտրական շարժիչով է. մասնագետ | 19.12.2025 10:0019 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Գորիսում 09:5019 Դեկ, 2025
  • Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել 09:3719 Դեկ, 2025
  • Կավարտի հունական Սուրբ Կատարինե եկեղեցին կվերակառուցվի 09:2219 Դեկ, 2025
  • Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան 09:0519 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5019 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:1519 Դեկ, 2025
  • Կապանում ավտոմեքենա է այրվել 08:0319 Դեկ, 2025
  • Հանուն գյուղական համայնքների զարգացման. ՄԱԿ ՊԳԿ ծրագրերը Հայաստանում 07:5919 Դեկ, 2025
  • Պետություն-համայնք-մասնավոր գործակցությամբ վերանորոգվում է Սերսի եկեղեցին 00:5919 Դեկ, 2025
  • 2025-ին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների 37.4 տոկոսը էլեկտրամոբիլ է. չորս տարում պահանջարկն աճել է 00:3419 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին 00:0719 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց վեց ժամ. քննարկում ենք թեկնածություններ. վարչապետ 23:4718 Դեկ, 2025
  • Լարված իրավիճակ Մայր տաճարի դրսում՝ Գարեգին Բ-ի հեռացման պահանջով 23:2418 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 19-ի եղանակային կանխատեսումները 23:1818 Դեկ, 2025
  • Աբովյանի 2-րդ նախկին համայնքապետն է մեղադրյալ. նա վերականգնել է պատճառված վնասից 49 մլն դրամը 23:0018 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել 22:4518 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսներն ավելի լավն են նրանով, որ ընդունում են՝ եկեղեցին բարենորոգման կարիք ունի. Փաշինյան 22:3318 Դեկ, 2025
  • VAZ-ը բախվել է PAZ-ին․ տուժածներ կան 22:2118 Դեկ, 2025
  • «ՖԵՍՏԻՎԱՌ». առաջին անգամ ձմռանը 22:0718 Դեկ, 2025
  • Հարցազրույց Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ 22:0318 Դեկ, 2025
  • Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. Նարեկ Սարգսյան 22:0018 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը 21:5718 Դեկ, 2025
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 702 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3118 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։00-ի դրությամբ 21:0918 Դեկ, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Աղոթք տաճարի ներսում, պահանջներ՝ դրսում․ օրը Էջմիածնում 21:0018 Դեկ, 2025
  • Հայկաձոր գյուղում անասնակեր է այրվել. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա 20:4918 Դեկ, 2025
  • Հակոբ Արշակյանը ԵՊՀ-ում մասնակցել է Mini MBA ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը 20:4518 Դեկ, 2025
  • Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի. Արայիկ Հարությունյան 20:3918 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3318 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 18. 2025 20:2218 Դեկ, 2025
  • 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիր 20:1718 Դեկ, 2025
  • Բուժաշխատողները՝ արյան դոնորներ. էստաֆետը փոխանցվեց ՏՏ մասնագետներին 20:1218 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.12.2025 20:0718 Դեկ, 2025
  • Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյան 19:5618 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա 19:4818 Դեկ, 2025
  • Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն Հախվերդյանին 19:4118 Դեկ, 2025
  • Կայացել է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը 19:3718 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին 19:3218 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը Ռադմիլա Շեկերինսկային ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները 19:2518 Դեկ, 2025
  • Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը 19:2218 Դեկ, 2025
  • Սևանում ապօրինի ձկնորսության դեպքերը նվազել են, սիգի պաշարները՝ ավելացել 19:1318 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը և ՄԹ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 19:0418 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 19:0018 Դեկ, 2025
  • Ադրբեջանը երկաթուղով Հայաստան 22 վագոն նավթամթերք կարտահանի. APA 18:5718 Դեկ, 2025
  • Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով 18:4818 Դեկ, 2025
  • ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով. Միրզոյան 18:3918 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը 18:3718 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը 18:2518 Դեկ, 2025
  • Կապահովվի մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու գործընթացը 18:1718 Դեկ, 2025
  • Կապահովվի Ամիրյան փողոցի երկկողմանի մայթերի լիարժեք վերականգնումը 18:0318 Դեկ, 2025
  • Պետությունը հասունանում է, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ և թշնամիներ. Նիկոլ Փաշինյան 17:5018 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը վերահաստատել են ՀՀ-Ադրբեջան հաղորդուղիների բացման կարևորությունը 17:3918 Դեկ, 2025
  • Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր 17:2718 Դեկ, 2025
  • ՄԹ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ԿԸՀ աշխատանքների մասին 17:1818 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Արհեստական բանականությունը՝ ուսուցչի օգնական գործիք» բազային դասընթացի ծրագրին վերաբերող հարցեր 17:0718 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 17:0018 Դեկ, 2025
  • Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ 16:5418 Դեկ, 2025
  • Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը. Փաշինյան 16:3918 Դեկ, 2025
  • Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան 16:3418 Դեկ, 2025
  • ԱՄՆ Սենատը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն 16:2918 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015