Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է պայքարել Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Այս մասին Ռայիսին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի կողմից անցկացվող՝ Իրանի նախագահի պաշտոնում իր հաստատման արարողությանը:
«Մենք կշարունակենք աշխատել պատժամիջոցների չեղարկման համար, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել օտար երկրների կամքի հետ»,- հայտարարել է Իրանի նորընտիր նախագահը: