Ավազե փոթորիկը ողբերգական ավարտ է ունեցել ԱՄՆ Յուտա նահանգում՝ գրում է РИА Новости-ն: Այն խանգարել է ճանապարհի տեսանելիությանը, հանգեցրել մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարների, երկու տասնյակ մեքենաներ են բախվել միմյանց, զոհվել է յոթ մարդ:
Ավազամրրիկից նաև մի քանի մարդ է վիրավորվել, ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է, տուժածներին ստիպված են եղել տեղափոխել օդային ճանապարհով:
Մայրուղով կասեցվել է երթևեկությունը հարավային ուղղությամբ: Յուտայի ճանապարհային պարեկն օգնություն է խնդրել այլ բնակավայրերից: