Մամուլի ազատության իրավապաշտպան 23 միջազգային ու տեղական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված անկախ լրատվամիջոցներին թիրախավորող Թուրքիայի «սոցիալական մեդիայի նոր կարգավորումների» վերաբերյալ մտահոգությունների հետ: Այս մասին հայտնում է Ahval գործակալությունը:
Իրավապաշտպան կազմակերպությունները հաստատում են, որ արտերկրից ֆինանսավորվող անկախ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորելու կառավարության ծրագիրը «Թուրքիայում ազատ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ գործադրելու հստակ քայլ է»: