ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կգլխավորի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցող ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում է նաև Ճապոնիայում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռեյմոնդ Գրինը՝ հայտնում է ТАСС-ը:
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Համաճարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով, այժմ դրանք տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են խաղերն անցկացնել առանց օտար երկրպագուների, տեղական հանդիսականներին նույնպես թույլ չի տրվի օլիմպիական խաղերին ներկա լինել Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոն: