ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024-ի նախագահի ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Fox News-ի լրագրողի՝ Դոնալդ Թրամփի հավանական մասնակցության մասին հարցին, ԱՄՆ նախկին նախագահը դրական է պատասխանել:
«Այնպես չէ, որ ես ցանկանում եմ: Երկիրը ունի դրա կարիքը: Մենք պետք է հոգ տանենք այս պետության մասին: Դա բոլորովին չի ուրախացնում, անդադար պայքար, հավերժ պայքար է»,-հավելել է Դոնալդ Թրամփը: