Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:
Բրյուսելում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ հանդիպմանը զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Բելգիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը:
Հերքվել է ադրբեջանական ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը. Հայաստանի զինված ուժերը ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին Ադրբեջանի սահմանը չեն հատել. հայտնում է պաշտպանության նախարարությունը:
ԵԱՀԿ-ն մոտեցումներ է որոնում ղարաբաղյան հակամարտության կողմերի համար. ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը
Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի՛ գանձվի, իսկ ամուսնության գրանցումը կարող է կատարվել դիմումը տալու հենց հաջորդ օրը:
Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Առողջացել է 149, մահացել՝ 1 մարդ: