Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունում աշխատող երեք զինվորական մահապատժի են ենթարկվել. նրանք մեղադրվում են պետական դավաճանության համար՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ նախարարության երեք աշխատակիցները «համագործակցել են թշնամու հետ, ինչը ոտնահարում է Թագավորության և երկրի ռազմական շահերը»:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ երեք զինվորականները դատարանում մեղավոր են ճանաչվել, իսկ թագավորական հրամանագրով՝ մահապատժի դատապարտվել: