ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հայտարարել է, որ Սև ծով են մուտք գործել իսպանական և հունական ռազմածովային ուժերի ականազերծող նավերը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Գերատեսչությունը հստակեցնում է, որ սևծովյան նավատորմի ուժերը «սկսել են հետևել այդ նավերի տեղաշարժին»:
«Սևծովյան նավատորմի ուժերը սկսել են վերահսկել փետրվարի 25-ին Սև ծով մուտք գործած իսպանական նավատորմի և Հունաստանի ռազմածովային ուժերի ականազերծող նավերի գործողությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ: