• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը թող զբաղվի որդու դաստիարակությամբ, հետո՝ երկրի «փրկությամբ». Երեմյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:40
Օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումն է Օրակարգում Փաշինյան-Ալիև հանդիպումն է 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հարատևելու ենք, հայրենիք միշտ ունենալու ենք. այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է
Հասարակություն
10:4012 Փտր, 2021

Հարատևելու ենք, հայրենիք միշտ ունենալու ենք. այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

1936 թվականի այս օրը՝ փետրվարի 12-ին, Լոռվա Ահնիձոր գյուղում ծնվել է 20-րդ դարի հայ մեծագույն արձակագիրը՝ Հրանտ Մաթևոսյանը:

Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:

Նրա վիպակների հիման վրա ֆիլմեր նկարահանվեցին՝ «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` «Պետական մրցանակը»: Նրա բոլոր գործերը թարգմանվեցին և տպագրվեցին ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:

Մաթևոսյանը հրաշալի գիտեր հայրենի բնաշխարհը և շատ է գրել նրա մասին: «Կանաչ դաշտ» պատմվածքը այդ գործերից է. նրա մեջ գրողը պատմում է, թե ինչպես մայր ձին և մայր գայլը կռվում էին միմյանց դեմ` իրենց ձագերին պահպանելու և կերակրելու համար: Այդ կռվում ձին հաղթեց, բայց... Շարունակությունը կիմանաք պատմվածքը կարդալիս:

Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը այսպես` երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: Հրապարակում ենք նույնությամբ՝ պահպանելով բնօրինակի ոճը.

«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք - մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ-ի ընտրանին՝ Աշնան արև:

Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:

Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:

2001 հունվար, Երևան, ՀՀ»:

Վերոշարադրյալը գրեթե լիովին ընդգրկում է Հրանտ Մաթևոսյանի կենսագրությունը: Հասկանալի է, որ կան առավել մանրամասն ու ամբողջական տարբերակներ, իսկ գրողի կենսագրությունը հիմա էլ` իր մահից հետո, շարունակվում է, սակայն կարևորեցինք այս տարբերակն այսպես` հեղինակային ոճով ձեզ հրամցնելը:

«Մեզ հասած պատմության ծվենները հայ մարդու բնույթի նույն հատկանիշներն են մատնանշում, ինչն այսօր մեր աչքի առջև իր բոլոր ձայներով ու գույներով կա:

Քսենոֆոնի ժամանակվա հայ մարդը և այսօրվա հայ մարդը նույն մարդն են, մեր բնավորությունը չի փոխվել, մեր բնույթը չի փոխվել: Եվ գեղեցիկ ժողովուրդ ենք: Գեղեցիկ էինք Քսենոֆոնի ժամանակ, գեղեցիկ ենք այսօր: Պատմությունը մեզ լլկել է, կողոպտել է, բայց դարձյալ մնացել ենք լավատես ժողովուրդ՝ դեպի մեծ քաղաքականություն, դեպի ԼՈՒՅՍԸ ձգտող ժողովուրդ:

Մերուժան Տեր-Գուլանյանի հետ Սաղամո լճի ափին էինք: Հեռվից նայում ենք. հին, ավերված շինության պատի մոտ, ամենասիրուն շորերը հագին, ծիածանագույն փեշը հագին, երևի վեց կամ յոթ տարեկան մի աղջիկ ծափիկ էր զարկում, ինքն իր շուրջը պտտվում: Ռիթմերից հասկացանք, որ դրսի պարերից է: Հետո իր բոլոր նազերն արեց, պարը դարձավ հայկական: Ինքն իր համար պարում էր: Հետո տեսնենք՝ չէ, իր հանդիսականն ունի՝ քարին կանգնած ուլիկը: Ապա հորթը մի անգամ գլուխը բարձրացրեց, ականջները դարձրեց աղջնակին, հետո... երեխան պո՜ւկ փախավ: Երկու տարով մեծ քույրը՝ գեղջկակա՜ն, հայկական բարոյականության պահպանմանը, ետևից մատ էր թափ տվել, թե չի կարելի այդքան կոկետ լինել, տեսնողներ կան, ամոթ է... Երեխան փախավ:

Դա ինձ համար խորհրդանիշն է գեղեցկության: Երեխան ոչ ոքի համար ամենասիրուն շորերն էր հագել, իր չեղած հրապարակում նա մեծ դահլիճում էր իրեն տեսնում՝ պարի կանոնները պահպանելով, չշրջանցելով: Դեպի լույսը, երգը, մեծ քաղաքակրթությունը, մեծ աշխարհը նրա ձգտումն էր այդ պարը, նա ինքը ինքնին այդ ձգտումն էր: Սա իմ ժողովուրդն է, իմ ժողովրդի ինքնակա, ինքնաբավ գեղեցկությունը, այն վարքը, որ նույնն է և՝ առանձնության մեջ, և՝ ի մեջ մարդկանց:

Լոռու սարերում մեկ թվի ծնված մարդ էր, որ տեսանք՝ 80-ն անց էր: Խոսակցությունները ինձնից ու գրքերից հեռու բաներից էին, բոլոր դեպքերում Շեքսպիրի մասին չէին: Մեկ էլ տեղից ելավ մարդը, Թումանյան արտասանելով գնաց: Այդտեղ էր և այդտեղ չէր, սարերում էր, ոչխարի մոտ և միաժամանակ պոեզիայի աշխարհում, տիեզերքի հետ իր զրույցն էր անում: Անընդհատ այդ ենք եղել, և սա անկորնչելի է, չի ջարդվում, չի ջախջախվում, ոչ մի պահի չենք կորցնում: Եզակի ենք:

Մենք ապրում ենք մեր պատկերացումների աշխարհում. մեր մահն էլ, կյանքն էլ, օրն էլ, սերն էլ, սիրահարություններն էլ, ամեն ինչ մեր պատկերացումների աշխարհում են կատարվում: Սաղամոյի էն երեխան իր պատկերացումների աշխարհում էր, Լոռվա սարերի էն ծերուկը՝ իր պատկերացումների աշխարհում՝ պոեզիայի աշխարհում:

...Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին կմաղթեի ապրել այգիներով մենատներում, ազատ, ապահովված, աշխարհի ժողովուրդների երթի մեջ, ինքնիշխանի վստահությամբ, որովհետև ոչ միայն թշնամու թյուրատեսությամբ է, որ փրկվել ենք, կանք, այլև աշխարհում ապրելու մեր վստահությամբ:

Որևէ բան չի եղել մեր ժողովրդի ճակատագրում, որ որևէ անհատի սխալի հետևանք լիներ, և մեղադրանքով շրջվեինք դեպի այդ անհատը, դեպի երեկ կամ այսօր և անիծեինք: Եղել է այն, ինչ լինելու էր: Կլինի այնպես, ինչպես լինելու է՝ հարատևելու ենք, հայրենիք միշտ ուզենալու ենք ունենալ, հայրենիք միշտ ունենալու ենք: Եվ թշնամին է մեզ հայրենիք տալու, և թշնամին է գուրգուրելու մեր հայրենիքի հավերժությունը, այլապես պայթուցիկ կդառնանք նրա ընթացքի մեջ, ռումբ, որ չի կարող խոստանալ, թե չի պայթի մի օր: Եվ թշնամու ակնկալիքների մեջ որպես հայ և հայերգություն կանք»,- գրել է Մաթևոսյանը:

Դիտումների քանակ1012
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը 21:4607 Փտր, 2026
  • Թմրամիջոցների հետազոտություն՝ ճշգրիտ արդյունքներով 21:2107 Փտր, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:0707 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր դիրքավորում միջազգային հարթակներում՝ կենտրոնանալով դրական օրակարգի վրա. Միրզոյան 21:0007 Փտր, 2026
  • Երեխան կուլ է տվել օտար մարմին. առաջին օգնությունը 20:5807 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2026 20:4707 Փտր, 2026
  • Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին․ ՊՆ 20:3607 Փտր, 2026
  • Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում անցկացնել. Axios 20:2407 Փտր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին 20:1307 Փտր, 2026
  • Հագուստի կոնստրուկտոր-մոդելավորողների վերապատրաստում 20:0707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ուզում է հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս. Զելենսկի 19:5207 Փտր, 2026
  • Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել 19:3807 Փտր, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 12 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1907 Փտր, 2026
  • Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ հարձակում սկսի, ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ. Արաղչի 19:0107 Փտր, 2026
  • Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. տուրիստների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշին 18:4607 Փտր, 2026
  • Armenian Helicopters ընկերությունը վարչապետին ներկայացրել է իր գործունեության և համագործակցության բոլոր ոլորտները 18:2807 Փտր, 2026
  • Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը 18:2307 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը այցելել է Armenian Helicopters ընկերություն 18:0907 Փտր, 2026
  • Հայաստանում վտանգավոր Nipah վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ 18:0307 Փտր, 2026
  • Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս բարձրացնել մաքսատուրքերն Իրանի հետ առևտուր անող երկրների համար 17:4107 Փտր, 2026
  • Քննարկվել է ԱԳ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը 17:2407 Փտր, 2026
  • Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» 17:1607 Փտր, 2026
  • ԱԺ հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին 17:0207 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում՝ առաջատար, աշխարհում՝ 13-րդը. Հայաստանը՝ ամենաապահով երկրների ցանկում 17:0007 Փտր, 2026
  • Գաջեթները երեխաներին խանգարում են ունենալ խոսքային միջավայր. լոգոպեդ 16:5407 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետու ժողովին 16:3507 Փտր, 2026
  • Կոսը և Ֆիդանը քննարկել են ԵՄ-Թուրքիա օրակարգի հարցեր 16:1407 Փտր, 2026
  • 250 մլն դրամով հիմնանորոգվում է Երնջատափի դպրոցը. աշակերտները տեղավորվել են հին դպրոցում 15:5607 Փտր, 2026
  • ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը մինչև հունիս ավարտելու համար. Զելենսկի 15:3407 Փտր, 2026
  • Կազմարար եղբայրները. երկրորդ կյանք՝ գրքին 15:1907 Փտր, 2026
  • ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում 2026 թ. հիմնական ուղղություններից կլինի կապակցվածությունը. Կույունջիչ 15:0607 Փտր, 2026
  • Բարդ ու թանկարժեք վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 14:5707 Փտր, 2026
  • Խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի 14:4407 Փտր, 2026
  • Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում. Արաղչի 14:2907 Փտր, 2026
  • Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել 14:1607 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 14:0307 Փտր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը Ստոկհոլմում ծանոթացել է դպրոցների կառավարման ապակենտրոնացման շվեդական մոդելին 13:4407 Փտր, 2026
  • «Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին 13:3907 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ 13:3207 Փտր, 2026
  • Պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել 13:1707 Փտր, 2026
  • Ճանապարհների մաքրման աշխատանքներ՝ Ապարանի տարածաշրջանում 13:1407 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13:0107 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | 25-րդ ձմեռային oլիմպիական խաղերի կրակը վառվել է. Հայաստանը ներկայացված է 3 մարզաձևում 13:0007 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի՝ Դարբնիկում գտնվող սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում 12:4407 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր 12:3907 Փտր, 2026
  • Կայացավ 2026 թ. ձմեռային օլիմպիադայի բացումը 12:2507 Փտր, 2026
  • Թրամփը չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը 12:0607 Փտր, 2026
  • Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 11:4707 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ 11:4107 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի Գետափնյա գյուղում 11:2907 Փտր, 2026
  • ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ 11:2307 Փտր, 2026
  • 3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան 10:5607 Փտր, 2026
  • Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան 10:3407 Փտր, 2026
  • Բարեվարքություն, զսպվածություն, էթիկա. Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին 10:2207 Փտր, 2026
  • Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է 09:5107 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 09:3707 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության 09:1107 Փտր, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 21 մլրդ 364 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:4807 Փտր, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:1307 Փտր, 2026
  • Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փոքրամասնության համար սահմանադրական երաշխիքներ է ստեղծում 00:5907 Փտր, 2026
  • Արաղչին կառուցողական է որակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները 00:4407 Փտր, 2026
  • Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով. քննարկում ԿԳՄՍՆ-ում 00:2707 Փտր, 2026
  • Կանանց ծաղրող խոսքեր, սեռական վիճակի քննարկում. Կարապետյանի որդու բառապաշարը՝ միջազգային մամուլում 00:0207 Փտր, 2026
  • Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը 23:4706 Փտր, 2026
  • Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 23:3306 Փտր, 2026
  • Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ 23:1806 Փտր, 2026
  • 5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի 23:0006 Փտր, 2026
  • Խաղաղության օգուտների մասին խոսակցությունը խրախուսելի է. էկոնոմիկայի նախարար 22:4206 Փտր, 2026
  • Մխիթար Հայրապետյանն արձակուրդ է մեկնում 22:2106 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:0706 Փտր, 2026
  • ՀՀ-ում այրվածքաբանների կարիք կա. ինչո՞ւ պահանջված չէ մասնագիտությունը 22:0006 Փտր, 2026
  • Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը 21:4806 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 6 Փետրուար․ 2026 21:3606 Փտր, 2026
  • Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը 21:2206 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Ոչ միայն հակաէթիկական, այլև հակաքաղաքական.քաղաքագետը՝ Կարապետյանի որդու զրույցի մասին 21:0006 Փտր, 2026
  • Փետրուար 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5706 Փտր, 2026
  • Քննության գնահատականը՝ ատեստավորման փոխարեն. փոփոխություն՝ պայմանագրայինների ատեստավորման կարգում 20:4406 Փտր, 2026
  • Կրեմլի թուրք քարոզչի հերթական կեղծիքի թիրախում դարձյալ ՀՀ կառավարությունն է 20:3906 Փտր, 2026
  • ՔՊ վարչության արտահերթ նիստ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:3406 Փտր, 2026
  • Զբաղվածության ապահովման թիրախային ծրագրերը շարունակվել են. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ հաշվետվությանը 20:2906 Փտր, 2026
  • Կանադան և Ֆրանսիան հյուպատոսություններ են բացում Գրենլանդիայում. BBC 20:2406 Փտր, 2026
  • Նորոգումից՝ պեղումներ և այցելությունների աճ. հուշարձանների ներուժը 20:1906 Փտր, 2026
  • ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ իր 20-րդ պատժամիջոցների փաթեթը 20:1406 Փտր, 2026
  • 6 ամիս Երևանն ապրում էր Սարոյանի շնչով 20:0906 Փտր, 2026
  • 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ 20:0406 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.02.2026 19:5606 Փտր, 2026
  • Ռուբիոն անհրաժեշտ է համարել Չինաստանի մասնակցությունը միջուկային հրթիռների մասին նոր պայմանագրին 19:5006 Փտր, 2026
  • Տեքստիլ և հագուստ. տեղական արտադրություն 19:4306 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է 19:3606 Փտր, 2026
  • Իրանի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է 19:3106 Փտր, 2026
  • Մոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմ 19:2106 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 19:1306 Փտր, 2026
  • ՀԱՖՆ համերգը՝ Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ 19:0406 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | 3 անշարժ գույք, շուրջ 36 մլն դրամ. Դատախազության պահանջը պաշտպանության նախկին փոխնախարարից 19:0006 Փտր, 2026
  • Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը 18:5306 Փտր, 2026
  • Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել 18:4606 Փտր, 2026
  • Ազգային ժողովի հերթական ընտրությունը կլինի 2026-ի հունիսի 7-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել 18:3806 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ 18:3406 Փտր, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց 18:2406 Փտր, 2026
  • Սննդի առաքում իրականացնողը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ 18:1506 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015