Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղակայված Euronews հեռուստաալիքը դադարեցնում է լրատվամիջոցի թուրքերեն և իտալերեն լեզուներով հեռարձակումները՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Euronews հեռուստաալիքի ղեկավարությունը պատրաստվում է կրճատել 30 լրագրողի:
Նշվում է, որ իտալական ալիքը փակվում է, սակայն այդ լեզվով լուրերը կհեռարձակվեն թվային լրատվամիջոցով, մինչդեռ թուրքական ծառայությունն այսուհետև հասանելի չի լինի:
Ընդհանուր առմամբ՝ 2017-ից հեռուստաալիքից հեռացել է 100 աշխատակից: 1993-ին հիմնադրված Euronews հեռուստաալիքը հեռարձակվում է 12 լեզվով և ունի 500 մշտական աշխատակից: