ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:
1lurer.am-ի հետ զրույցում տեղեկությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին:
«Տեղեկությունը բացարձակ սուտ է»,- հայտնեցին ՊՆ-ից: