Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող թուրքական նավը Գվինեական ծոցում ծովահենների հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի անձնակազմի 1 անդամ՝ ազգությամբ ադրբեջանցի, սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել են նավում՝ հայտնում է ermenihaber-ը։
Դեպքին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում առևանգված անձնակազմի անդամներին վերադարձնելու համար։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի նավապետներից մեկի հետ։