Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Կասպի քաղաքում հատուկ գործողություններ են իրականացրել՝ երկու պատանդի ազատ արձակելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն՝ փոխանցում է РИА Новости-ն:
Հանցագործը նախկին ոստիկան է եղել, որը պատանդ էր վերցրել իր բիզնեսի գործընկերներին:
«Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո հատուկ գործողության արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը բերման է ենթարկվել: Տղամարդը մեղադրվում է պատանդ վերցնելու համար: Նա գտնվում էր ծանր հուզական վիճակում, չափազանց դյուրագրգիռ էր»,- հայտարարել է Վլադիմիր Բորցվաձեն:
Նրա խոսքով՝ հանցագործն իրավապահներից պահանջել էր ավտոմեքենա տրամադրել Վրաստանից Ռուսաստան մեկնելու նպատակով: