Մադրիդը պատուհասել են վերջին 80 տարվա ընթացքում գրանցված ամենաառատ ձյան տեղումները: «Պատմական» անունը ստացած ձնաբքերը կաթվածահար են արել Մադրիդը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ձյան պատճառով ամբողջովին դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Իսպանիայի մայրաքաղաքում կանգնեցվել է ավտոբուսների երթևեկը:
Մադրիդի իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել ավտոմեքենա վարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Իսպանիայի ներքին գործերի նախարարի հաղորդմամբ՝ բնական աղետը խլել է երեք մարդու կյանք: