Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը։
«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա։
Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելել է՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։
Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին Թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: