Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը հայտնել է, որ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Սերժ Սարգսյանի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: Ըստ գրասենյակի՝ ժամը 16-ին նա ներկայացել է իրավապահ կառույց: