ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են՝ տեղեկացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որպեսզի քննարկվեն երկրում ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը: