• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա. «Հարևաններ» Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի... 20:32
Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:12
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում. Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24-ին
Քաղաքականություն
19:1918 Հոկ, 2020

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում. Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս24 հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

Ֆրանս24 - Շնորհակալ եմ, Պարո՛ն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար Ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։

Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածին։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։

Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, Պարո՛ն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը:

1988 թվականին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ: Եվ ահա 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը:

Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա:

Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է:

Ֆրանս24 - Պարո՛ն վարչապետ, Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի մասին։ Ես կուզենայի վկայակոչել միջազգային իրավունքի շրջանակում առկա կարգավորումները։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և Դուք գիտեք, Պարո՛ն վարչապետ, այնտեղ նշված է՝ օկուպացված տարածքներ, ինչը ենթադրում է, որ այդ տարածքներն օկուպացվել են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞վ է օկուպացրել: Եթե ուշադիր նայեք այդ բանաձևերը…

Ֆրանս24 - Օրինակ՝  62243 բանաձևում նշված է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որից հետևում է, որ Ադրբեջանը չէ, որ օկուպացրել է իր սեփական տարածքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես շարունակեմ իմ նախադասությունը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում էր գոյութենական վտանգի առաջ: Մինչև շարժում սկսելն այդ գոյութենական վտանգը սողացող էր՝ այն առումով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված էր հայկական ինքնության դեմ: Իսկ շարժումը սկսվելուց առաջ այդ գոյութենական վտանգն արդեն դարձավ ուղիղ սպառնալիք, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ օգտագործվում էր ուժ: Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այս պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից:

Եթե Դուք ուշադիր նայեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, կտեսնեք՝ այդտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները կորսվել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, տեղի հայկական ուժերի գործունեության արդյունքում: Այսօր էլ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և դա կարող է կրկին բերել ծանր հետևանքների ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար:

Ֆրանս24 - Պարո՛ն վարչապետ, քիչ ժամանակ է մեզ մնացել։ Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես, Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնո՞ւմ եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է դրա նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները:

Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

Ֆրանս24 - Պարո՛ն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ, իր կարծիքով՝ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, Պարո՛ն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկական զտումներ իրականացնելու նպատակով:

Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի:

Ֆրանս24 - Պարո՛ն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։

Բոլորովին վերջերս՝ 2018 թ., խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչո՞ւ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:

Ֆրանս24 - Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, Պարո՛ն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկական զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:

Ֆրանս24 - Շնորհակալ եմ, Պարո՛ն վարչապետ, մենք կուզենայինք Ձեզ ավելի շատ հարցեր տալ։ Սակայն, ցավոք սրտի, ժամանակը թույլ չի տալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:

Դիտումների քանակ2172
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 19:00 | | 20.08.2026 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026
  • Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի 13:3220 Օգս, 2026
  • TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան 13:2720 Օգս, 2026
  • Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին 13:2420 Օգս, 2026
  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին 13:1920 Օգս, 2026
  • Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը 13:1620 Օգս, 2026
  • Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին 13:1420 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք մեր պատկերացումներն ունենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի մասին | 20.08.2026 13:0020 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք 12:5220 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ 12:5120 Օգս, 2026
  • Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի 12:4720 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ 12:4120 Օգս, 2026
  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է 12:3220 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3220 Օգս, 2026
  • Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին 12:2720 Օգս, 2026
  • Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ 12:2320 Օգս, 2026
  • Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել 12:1820 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ 12:1220 Օգս, 2026
  • Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները․ Փաշինյանի պարզաբանումը 12:0420 Օգս, 2026
  • Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան 11:5920 Օգս, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026
  • ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը 11:3520 Օգս, 2026
  • Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. խոշոր հարկային իրավախախտումներ` սպորտային համալիրում. ՊԵԿ 11:2820 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի 11:1820 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը. Ալեքսանյան 11:1320 Օգս, 2026
  • ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից 11:0720 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0020 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին 10:4920 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 10:4220 Օգս, 2026
  • Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը 10:3320 Օգս, 2026
  • 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026» 10:1920 Օգս, 2026
  • Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 10:0320 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայրենադարձման միտումները վստահ են դառնում հաստատված խաղաղության շնորհիվ. վարչապետ 10:0020 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն 09:4420 Օգս, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ 09:4020 Օգս, 2026
  • Գրքափոխանակությունը՝ միջազգային գործակցության կարևոր գործիք 09:3620 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1520 Օգս, 2026
  • Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է․ Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը 09:0320 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին 08:5620 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան. լոռեցի ֆերմերների արտադրանքը 08:4520 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3220 Օգս, 2026
  • Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից 08:1420 Օգս, 2026
  • «Ուզել են իբր ավելի հեշտ ճանապարհով իջնեն». Նոր Հաճնի շինհրապարակում 2 զոհի մասին 00:2720 Օգս, 2026
  • Բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում՝ տեղահանվածներին 00:1820 Օգս, 2026
  • Արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանին. Պուտին 23:4919 Օգս, 2026
  • Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան 23:4219 Օգս, 2026
  • Գերասիմ Էվանիսյան. աշխարհը զգալու համար աչքեր պետք չեն 23:3719 Օգս, 2026
  • Այսօր ՀՀ-ն կառավարվում է գաղափարաբանությամբ, որը ժողովուրդն է պարտադրել կառավարող ուժին. վարչապետ 23:0019 Օգս, 2026
  • Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան 22:4919 Օգս, 2026
  • Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա 22:3619 Օգս, 2026
  • Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 22:2719 Օգս, 2026
  • Շիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխությունները 22:1519 Օգս, 2026
  • Ընդդիմությունը փորձելու է տորպեդահարել եվրոպական ինտեգրման գործընթացը. Արման Եղոյան 22:0319 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015