ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ ցուցադրեց կամավորների աշխատանքը: Այս անգամ Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես են երիտասարդները հայտնի աստղերի, «Գլոբբինգ» ընկերության հետ մեծաքանակ բեռներ հավաքում և ուղարկում Արցախ:
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այն հումանիտար օգնություն է՝ սնունդ, հագուստ:
«Այս երիտասարդները մեղվի նման աշխատում են: Օրական տասնյակ անգամ ավելի շատ հավաքում, ուղարկում են առաջնագիծ, մեր ժողովրդին, մեր հեռու բնակավայրերը: Շատ հպարտ եմ, ա՛յ հենց այսպես հաղթելու ենք, որովհետև ա՛յ այսպիսի ազգ ենք ամբողջ մոլորակով: Հաղթելու ենք, վստա՛հ եղեք»,- ասաց Հովհաննիսյանը: