Առաջին բժիշկ Ազգային հերոսը. նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բժիշկ Հրայր Հովակիմյանին (արևմտահայերեն՝ Հովագուիմիանին) շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում:
Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Ռազմական գործողություններից տուժած սահմանամերձ գյուղերի բնակիչներին միանվագ աջակցություն կտրամադրվի. գործադիրը հավանություն է տվել նախագծին:
Կապսի ջրամբարը կկառուցվի, իսկ Ջրաձոր համայնքը կվերաբնակեցվի այլ տեղում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել տաճարի զանգակատան խաչի օծման և տեղադրման արարողություն:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք, առողջացել է 262 քաղաքացի: