Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում՝ համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք գտնվող «Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1-ին հազարամյակ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին։