2020-ի օգոստոսի 18-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։
Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ չորս 122 մմ տրամագծով արկ, երկու 57 մմ տրամագծով և մեկ 100 մմ տրամագծով արկ:
Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքը ոչնչացվել է:
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին: