• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սենատը սահմանափակել է Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները. «Հարևաններ» Սենատը սահմանափակել է Իրանի... 20:05
Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է Մանդատներ չվերցնելն ամենահեշտ ուղին է 19:55
Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հերոսաբար նահատակված մեր սպաներն ու զինվորները անմահ են իրենց ծառայության սխրանքով. Գարեգին Բ
Հասարակություն
15:3216 Հլս, 2020

Հերոսաբար նահատակված մեր սպաներն ու զինվորները անմահ են իրենց ծառայության սխրանքով. Գարեգին Բ

Հուլիսի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նախագահեց Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Եկեղեցու կարգից հետո Վեհափառ Հայրապետն իր վշտակցության խոսքն ուղղեց արարողությանը մասնակից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, զոհված սպայի սգակիր ընտանիքին, հարազատներին և ողջ մեր ժողովրդին։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Պաշտպանության մեծարգո նախարար,
Սգակիր ընտանիք ու հարազատներ,
Սիրելի հավատավոր զավակներ մեր,

Այսօր աղոթական հոգով մեր քայլերն ուղղել ենք դեպի Եռաբլուրի բարձունք՝ հրաժեշտ տալու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքն ընծայած մեր ժողովրդի քաջազուն զավակին՝ Գարուշ Համբարձումյանին: Մեր աղոթքներում են նաև զոհված նրա զինակից ընկերներ Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով այս օրերին մարտական գործողություններ են ընթանում մեր հայրենիքի սահմաններին: Խաղաղ բնակավայրերի հրետակոծմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը աշխարհում համավարակի այս բարդ իրավիճակում կրկին փորձում է զենքի ուժով շրջանցել խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ողջամիտ հնարավորությունը:

Հայոց քաջարի բանակը բացառիկ խիզախությամբ, նաև թանկ կորուստների գնով շարունակում է անառիկ պահել աստվածապարգև մեր Երկիրը: Այս աննկուն ոգով է դարեր շարունակ մեր ժողովուրդը պաշտպանել խաղաղ ու ապահով ապրելու իր արդար իրավունքը, հայրենի հողում արարել ու հարատևել։ Վճռական և օրհասական պահերին ազգիս նվիրյալ զավակները անձնազոհության մեծագույն առաքինությամբ են իրագործել Քրիստոսանմանության սխրանքը, քանզի առաքյալի խոսքի համաձայն, «չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. ԺԵ 13)։

Սիրելիներ, Հայոց բանակի մեր զորական զավակների սխրանքը պատմության ընթացքին ծնել է հերոսության բացառիկ օրինակներ, որոնք այսօր էլ արձանագրվում են որպես մեր փառապանծ հայրերի քաջագործություններին հավատարիմ ոգու դրսևորումներ: Բազում փորձությունների առաջ մեր ժողովուրդը միասնականությամբ, առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության մղումով է ամուր բռունցք դարձել և խորտակել թշնամիների հարվածները, հաղթել չարին, քանզի հավատացել է, որ «օրհնյալ Տերն է իր ապավենը, օգնականն ու փրկիչը» (հմմտ․ Սաղմ․ ՃԽԳ 1-2): Մենք խաղաղության ջատագով ժողովուրդ ենք, բայց մեկընդմիշտ մերժել ենք մեր ազատության և ինքնության դեմ սանձազերծվող ոտնձգությունները։ Եվ մենք քաջ գիտենք խաղաղության արժեքը, որ սրբագործված է մեր սրբազան հայրենիքի ու մեր անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քրտինքով ու արյամբ։ Մեր սերն ու խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված քաջարի մեր զավակների հիշատակի առջև։ Աղոթում ենք Երկնավորին, որ մեր բանակը շարունակի մշտարթուն իր առաքելությունը՝ ի խնդիր հայրենի մեր պետության սահմանների անսասանության և հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության:

Այսօր միասնական աղոթքով հայցենք, որ Ողորմածն Աստված Երկնքի արքայության հանգրվաններում հանգստություն և երանություն պարգևի մեր ազգի արժանավոր զավակների՝ Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի լույս հոգիներին և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանիքների, հարազատների, զինակից ընկերների և բոլոր վշտացյալների:

Հայոց Եկեղեցու հոգևոր դասի անունից Մեր վշտակցությունն ենք բերում մեր ողջ ժողովրդին և սգացյալ ընտանիքներին։ Սիրելիներ, դուք միայնակ չեք ձեր կորստյան ցավի մեջ, ձեզ հետ է և ձեզ վշտակից մեր ողջ ժողովուրդը։ Սակայն ամենքիս մխիթարությունն է մեր հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը, նրա յուրաքանչյուր զավակի ապահովությունը։ Հերոսաբար նահատակված մեր սպաներն ու զինվորները անմահ են իրենց ծառայության սխրանքով։ Եվ նրանց անմեղ հոգիները երկնքի արքայության մեջ պիտի վայելեն Աստուծո սերն ու գթառատությունը, Ով ապավեն է Իր Սուրբ Անվանը հավատացողներին:

Մեր հայցն է առ Երկնավոր Տերը, որ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր բոլոր զինվորներին և միշտ պարգևի զորություն ու հաղթություն:

Աղոթք և օրհնություն վասն հավատո և վասն հայրենյաց զոհված մեր խիզախ զավակների լույս հիշատակին։

Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց եւ հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Դիտումների քանակ159
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Տղաներն անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը. վարչապետ 14:3316 Հլս, 2020 Տղաներն անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը. վարչապետ Հասարակություն
  • Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդություն է ստորագրել 10:1215 Հլս, 2020 Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդություն է ստորագրել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 15:3925 Հնս, 2026
  • Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար 15:3225 Հնս, 2026
  • 823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում 15:2125 Հնս, 2026
  • ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերը 15:0825 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ 15:0225 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. վարչապետ 15:0025 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 100000-ի 14:5125 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:4925 Հնս, 2026
  • Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին 14:3725 Հնս, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել 14:2425 Հնս, 2026
  • Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը. Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին 14:2325 Հնս, 2026
  • Տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին. Փաշինյանը՝ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագրի մասին 14:1025 Հնս, 2026
  • Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ 14:0425 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:5825 Հնս, 2026
  • Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի 13:5225 Հնս, 2026
  • Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս 13:4825 Հնս, 2026
  • Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը 13:4225 Հնս, 2026
  • TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան 13:3825 Հնս, 2026
  • Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Կառավարությունը 177,8 մլն դրամ է հատկացրել 13:3325 Հնս, 2026
  • Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին 13:2525 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:1625 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի 13:0725 Հնս, 2026
  • Սևանա լճի պահպանությունից մինչև COP17․ ՇՄՆ-ում ընդունել են JICA-ի պատվիրակությանը 13:0425 Հնս, 2026
  • Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան 12:5225 Հնս, 2026
  • Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 12:4625 Հնս, 2026
  • 2026-ի մայիսին ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը. Փաշինյան 12:3725 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3525 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում 12:3425 Հնս, 2026
  • Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև 12:3125 Հնս, 2026
  • ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ քննարկումը սկսելու համար. Փաշինյան 12:2525 Հնս, 2026
  • Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ 12:2025 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1325 Հնս, 2026
  • Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները 12:1025 Հնս, 2026
  • Բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում. Պապոյանը՝ հայկական արտադրանքի գնաճի և գնանկման մասին 12:0625 Հնս, 2026
  • Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում 11:5125 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության մոտեցումները 11:4925 Հնս, 2026
  • Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո 11:3825 Հնս, 2026
  • Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի 11:3525 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնի 11:2925 Հնս, 2026
  • Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին 11:2025 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին 11:0425 Հնս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0025 Հնս, 2026
  • «Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն 10:5725 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել հրդեհների դեմ պայքարի և հետևանքների վերացման միջոցառումների համակարգմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը 10:4925 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:4625 Հնս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 10:3325 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին 10:1825 Հնս, 2026
  • Քննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթությունները 10:0525 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կիրականացվի առցանց. կգործարկվի նոր հարթակ 10:0025 Հնս, 2026
  • Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը 09:4925 Հնս, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում 09:3625 Հնս, 2026
  • Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում․ հայտարարվել է արտակարգ դրություն 09:1725 Հնս, 2026
  • Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել 08:5025 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:3625 Հնս, 2026
  • Ուրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը 08:1325 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0425 Հնս, 2026
  • Մեկնարկել է «SumMeet» ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը 01:0025 Հնս, 2026
  • «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ 00:3525 Հնս, 2026
  • ԱԷՄԳ ներկայացուցիչների հետ Իրան կմեկնեն նաև ամերիկացի տեսուչներ. Թրամփ 00:1525 Հնս, 2026
  • Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի․ մանրամասներ Վարդաշեն 6-րդ փողոցի հրդեհից 00:0225 Հնս, 2026
  • Կին դատապարտյալների զբոսանքի ժամանակը երկարացվել է, դատերն անվերջ չեն ձգվի. կարևոր փոփոխություններ 23:4024 Հնս, 2026
  • Այս տարի 9338 անձ ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել. դիմելու գործընթացը թվայնացվում է 23:3024 Հնս, 2026
  • Երևանի Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի 23:2524 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 23:1524 Հնս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տնտեսավարողներին ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումները 22:5724 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահն ու ՎԶԵԲ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները 22:4324 Հնս, 2026
  • Ունենք բավարար ներուժ բավականին հաջող ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակելու համար. Փաշինյան 22:2924 Հնս, 2026
  • Հանդիպում ԿԶՆԱԿ-ում․ քննարկվել է ChatGPT Edu գործիքի արդյունավետ տեղայնացումը 22:1824 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարիամ Գալստյանի հետ 21:5924 Հնս, 2026
  • Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 21:4824 Հնս, 2026
  • ՀՀ-Հնդկաստան գործակցությունը բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում է. դեսպան Նիլակշի Սահա Սինհա 21:3324 Հնս, 2026
  • Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը 21:1524 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Առողջության ապահովագրության հիմնադրամի կառավարումը պատվիրակվում է ընտրված թիմին 21:0024 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Երևանում և Գյումրիում 20:5124 Հնս, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ պատվիրակությունը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության ուղղությունների և դրանց ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ 20:4024 Հնս, 2026
  • Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման առաջարկը 20:3924 Հնս, 2026
  • Պատերազմի ժամանակ Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները. Ադրբեջանը կանգնած էր մեր կողքին. Ղալիբաֆ 20:2924 Հնս, 2026
  • ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին 20:1624 Հնս, 2026
  • Զորքերը դուրս չենք բերի Լիբանանից, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Կաց 20:0524 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք 20:0324 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2026 19:4724 Հնս, 2026
  • Թեհրանը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցով տարանցման համար նավերից վճարներ չի գանձում. Թրամփ 19:3524 Հնս, 2026
  • Վաճառքի լաբորատորիա ՀԱԱՀ-ում 19:3024 Հնս, 2026
  • Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ 19:2724 Հնս, 2026
  • Կրեմլը կարող է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ 19:1824 Հնս, 2026
  • Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը. Փաշինյան 19:0924 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Հարավային Կովկասը կդառնա հանգստության և կայունության տարածաշրջան. թուրք պաշտոնյա 19:0024 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը մասնակցել է OAS Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկխոսությանը 18:5424 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 24. 2026 18:3924 Հնս, 2026
  • Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ 18:3524 Հնս, 2026
  • Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 18:2624 Հնս, 2026
  • Ժամանակավորապես կփակվի Արին Բերդ փողոցն Արցախի պողոտային կապող ճանապարհահատվածը 18:2424 Հնս, 2026
  • Բեռնատարները շարունակում են փոշի տարածելով վարել. 10 իրավախախտում՝ 2 օրվա շրջայցի արդյունքում 18:1524 Հնս, 2026
  • Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ 18:0824 Հնս, 2026
  • Հունգարիան կրկին խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները 18:0524 Հնս, 2026
  • ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ 18:0024 Հնս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ 17:5124 Հնս, 2026
  • Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրոպան, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը կապող հուսալի հանգույց․ Ղալեչյան 17:4224 Հնս, 2026
  • ԵՄ-ն եռամյա առաքելություն է առաջարկել՝ Լիբանանյան ուժերին խորհրդատվություն տրամադրելու և մարզելու համար. Reuters 17:3624 Հնս, 2026
  • Փաստաբանը սպանության վկային կաշառք է տվել ցուցմունքը փոխելու համար. գործը դատարանում է 17:3424 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015