Տանզանիացի հանքափորը՝ 30 երեխաների հայրը, մեկ գիշերվա ընթացքում միլիոնատեր է դարձել՝ հայտնաբերելով երկրում երբևէ գտնված տանզանիտի երկու ամենախոշոր կտոր: Այս մասին գրում է BBC-ն:
Միլիոնատեր հանքափորից թանկարժեք քարերը գնել է Տանզանիայի հանքարդյունաբերության նախարարությունը՝ վճարելով 3.4 միլիոն դոլար:
Տանզանիտի երկու կտորները միասին կշռում են 15 կգ: Այս թանկարժեք քարը գտնվում է միայն Տանզանիայի հյուսիսային շրջաններում և օգտագործվում է թանկարժեք զարդեր պատրաստելու համար: Սա երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենահազվագյուտ քարերից մեկն է, որի պաշարներն ամբողջությամբ կարող են սպառվել առաջիկա 20 տարվա ընթացքում: