• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի... 13:42
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյան
Հասարակություն
09:5528 Մայ, 2020

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը:

Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանը՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով:

Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը:

Այս օրհասական պայմաններում, թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, 1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:

Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան 500 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը: Դա սերունդների երազանքն էր և ազգային-ազատագրական դարավոր պայքարի արդյունքը:

Երկրում ստեղծվեց բազմակուսակցական դեմոկրատական կառավարման համակարգ, հաստատվեցին քաղաքացիական ազատություններ, հավասար ընտրական իրավունքներ, այդ թվում՝ կանանց:

Սկիզբ դրվեց պետական շինարարությանը, զարկ տրվեց լուսավորությանը, գիտությանն ու կրթությանը:

Ամեն կողմից Հայրենիք շտապեցին կարող ուժեր՝ իրենց ծառայությունը մատուցելու նորանկախ պետությանը:

Հայաստանը դարձավ միջազգային սուբյեկտ, հաստատվեցին արտաքին կապեր, մի շարք երկրներում նշանակվեցին Հայաստանի դեսպաններ և ներկայացուցիչներ:

Անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը, որը 1919 թ. մայիսի 28-ին արձանագրվեց նաև Խորհրդարանի որոշման տեսքով, խտացումն էր ազգային դարավոր պայքարի և գաղափարախոսության, ինչպես նաև ելնում էր ժամանակի աշխարհաքաղաքականությունից, որի արդյունքը եղավ 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը:

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը:

Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պետք է լինի Հայաստանի՝ որպես հայության համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախոսության իրագործումը:

Երկար դարեր մեզ միավորել և ուղեկցել է միասնական Հայրենիքի գաղափարը, որ փոխանցվում է սերնդից սերունդ:

Այն մեր ազգային մեծ ուխտն է, մեր քաղաքական և պատմական ժառանգությունը:

Մեր օրերում դա դրսևորվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման հարցերը տեղավորվում են հենց այդ հասկացության մեջ:

Մարդկության պատմական փորձը մեզ ուսանում է, որ գործնական քաղաքականությունը վարվում է ըստ այդ պահին առկա պայմանների և հնարավորությունների, սակայն ազգային գերագույն նպատակը շարժիչ ուժն է ազգի առաջընթացի և հաջողության:

100 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար:

1991 թ. անկախությունից հետո Հայաստանը աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը: Ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած և միասնական Հայրենիք, որն իր հովանու տակ կառնի ողջ հայ ժողովրդին:

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:

Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին:

Աստված պահապան բոլորիս»:  

Դիտումների քանակ217
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ղրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 14:5309 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը 14:4409 Ապր, 2026
  • Մարդկանց երբեմն թվում է, որ եթե ՔՊ անդամ են, ինդուլգենցիա ունեն. Փաշինյան 14:3809 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ 14:3409 Ապր, 2026
  • ՀԷՑ-ը հերքում է վճարումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկատվությունը 14:3209 Ապր, 2026
  • Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության երաշխիքների մասին 14:2909 Ապր, 2026
  • Ժամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասին 14:2609 Ապր, 2026
  • ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը 14:2209 Ապր, 2026
  • ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը. Սանչես 14:0809 Ապր, 2026
  • Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 13:5709 Ապր, 2026
  • Ոստիկանությունը հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված հատուկ հանձնարարականի մասին լուրը 13:4809 Ապր, 2026
  • Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում. Փաշինյանը՝ ղազախ պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգի մասին 13:3709 Ապր, 2026
  • Եթե քաղաքական ուժն ասում է, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29743 քկմ-ով, դա անխուսափելի պատերազմ է. վարչապետ 13:2409 Ապր, 2026
  • Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է. Փաշինյան 13:2209 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր 13:2109 Ապր, 2026
  • Վերջին տարիներին Սփյուռքից ՀՀ ներդրումների էական ակտիվացում է նկատվում. Փաշինյան 13:1609 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է բուժզննում. խոսնակ 13:1209 Ապր, 2026
  • Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է 13:0909 Ապր, 2026
  • Բաքուն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Բայրամովը՝ Արաղչիին 13:0609 Ապր, 2026
  • Փոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները 13:0209 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պուտինի հետ պայմանավորվել ենք հանդիպում անցկացնել հունիսի երկրորդ կեսին. Փաշինյան 13:0009 Ապր, 2026
  • ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան 12:5609 Ապր, 2026
  • Կառավարությունը հաստատեց գյուղացիական տնտեսություններին վերաբերող անտոկոս վարկի ծրագիրը 12:5409 Ապր, 2026
  • Մակրոնը կոչ է արել հրադադարը տարածել Լիբանանի վրա 12:4609 Ապր, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4109 Ապր, 2026
  • Թրամփը և Ռյուտեն քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները 12:3109 Ապր, 2026
  • 2018-ից հետո լրացուցիչ գեներացված 6,6 մլրդ դոլարից 4 միլիարդը վերադարձվել է քաղաքացիներին. Փաշինյանը թվեր է ներկայացնում 12:2009 Ապր, 2026
  • Վաշինգտոնն արդեն խախտել է Իրանի 10 կետանոց առաջարկի երեք հիմնական դրույթները. Ղալիբաֆ 12:1809 Ապր, 2026
  • ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը 12:1309 Ապր, 2026
  • Քննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցը. Խուդաթյան 12:1109 Ապր, 2026
  • Վերջին 4 տարիների աշխատանքն ավելին է, քան դրան նախորդող 22 տարիները միասին վերցրած. Ավինյանը՝ Երևանի կանաչապատման մասին 12:0509 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:5809 Ապր, 2026
  • Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար 11:5209 Ապր, 2026
  • 45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան 11:3509 Ապր, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը 11:2709 Ապր, 2026
  • Հրապարակվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկը. այն գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը 11:1609 Ապր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0009 Ապր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար 10:5109 Ապր, 2026
  • Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողություններով Աբովյանի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել 15,900,000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք 10:2209 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Արտոնյալ պայմաններ ոսկյա իրեր արտադրողների ու վերավաճառողների համար. օրինագիծ 10:0009 Ապր, 2026
  • ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները 09:4809 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի՝ մարտերը կդառնան աննախադեպ լայնածավալ․ Թրամփ 09:3409 Ապր, 2026
  • ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում 09:1409 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսում 09:0109 Ապր, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել 08:5409 Ապր, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:3909 Ապր, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2009 Ապր, 2026
  • «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած 08:0009 Ապր, 2026
  • Ներդրումային բոլոր կանոններն ու երաշխիքները կներառվեն մեկ օրենքում 01:1209 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը նախարարության և ՄՍԾ 4 տասնյակ աշխատակցի պարգևատրել է հուշամեդալով և շնորհակալագրով 01:0809 Ապր, 2026
  • Լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինեն․ Վենս 01:0609 Ապր, 2026
  • Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը. Իրանի ԱԳՆ 00:4809 Ապր, 2026
  • Խորացող ճգնաժամի ֆոնին Լիբանանի հայկական համայնքը միասնական է 00:2709 Ապր, 2026
  • ԸՕ-ում փոփոխություն. պարզ համընկնո՞ւմ, թե՞ քաղաքական ենթատեքստ 00:1309 Ապր, 2026
  • «Մայիսի 28-ի զորահանդեսին կտեսնեք՝ տեղական արտադրության ինչ զենքեր կան». վարչապետի շրջայցը Կոտայքում 00:0909 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 23:4508 Ապր, 2026
  • Ապրիլի 9-ի եղանակային կանխատեսումները 23:3308 Ապր, 2026
  • Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը 23:2208 Ապր, 2026
  • Երեք ներկայացում. աճեմյանցիների երևանյան հյուրախաղերը 23:1208 Ապր, 2026
  • Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին 23:0008 Ապր, 2026
  • Պոլիսոմնոգրաֆիա՝ պարզելու քնի ապնոէի պատճառները 22:5108 Ապր, 2026
  • ՆԳ նախարարը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին 22:4208 Ապր, 2026
  • Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:3608 Ապր, 2026
  • Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2308 Ապր, 2026
  • ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ 22:1508 Ապր, 2026
  • Հրդեհ Պառավաքար գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 21:5708 Ապր, 2026
  • Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Doing Digital Forum 2026-ին՝ կարևորելով թվային վերափոխման օրակարգը 21:4808 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 8. 2026 21:3308 Ապր, 2026
  • Հենաշարժական խնդիր ունեցող ընտրողները կարող եք փոխել քվեարկության վայրը՝ ընտրելով մատչելի տեղամաս 21:1208 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր մանկապարտեզներ, դպրոցներ և ներդրումային ծրագրեր. վարչապետը Կոտայքում էր 21:0008 Ապր, 2026
  • Ապրիլ 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5808 Ապր, 2026
  • Արև ու շատ գույներ՝ Նվարդ Հայթայանի կտավներում 20:5208 Ապր, 2026
  • Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերադառնա ՀԱՊԿ. Զախարովա 20:4808 Ապր, 2026
  • Ջերմատների հիմնման ծրագիր՝ Սյունիքի բնակավայրերում 20:4708 Ապր, 2026
  • Էստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում 20:4508 Ապր, 2026
  • Բուժաշխատողների աշխատավարձն ու առողջության ապահովագրությունը 20:4208 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները. Զախարովա 20:3608 Ապր, 2026
  • Իրանն Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները պայմանավորել է Լիբանանում հրադադարով. Wall Street Journal 20:3108 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին 20:2508 Ապր, 2026
  • Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը 20:2008 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:1408 Ապր, 2026
  • Իսրայելի ընդդիմության առաջնորդը Իրանի հետ հրադադարը դիվանագիտական աղետ է անվանել 20:0808 Ապր, 2026
  • Վթար Ալավերդի քաղաքում. կա տուժած 20:0308 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում 19:5908 Ապր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և «Քրոնիմետ»-ի տնօրենը քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման հարցեր 19:5208 Ապր, 2026
  • Ոչնչացվել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների ավելի քան 80%-ը. Դեն Քեյն 19:4508 Ապր, 2026
  • Կալանավորների տեղափոխման խնդիր չի լինի. ՔԿԾ-ն նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել 19:3708 Ապր, 2026
  • Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 6-ը 19:2608 Ապր, 2026
  • Իրանը պետք է փոխհատուցի պատճառած վնասները. Կատարի ԱԳՆ 19:1808 Ապր, 2026
  • Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ 19:1008 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | 5000-ից ավելի պայմանագրային զինծառայող՝ 5 տարվա ծառայության ծրագրում. բանակի բարեփոխումները 19:0008 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կվերցնի հարստացված ուրան Իրանից. Հեգսեթ 18:5708 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը վերսկսվել է 18:4408 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը 18:3608 Ապր, 2026
  • Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը 18:3208 Ապր, 2026
  • Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ ամիսը. անցկացվել են ուսումնավարժանքներ 18:2408 Ապր, 2026
  • Հայաստան–Շվեդիա համագործակցություն. ժողովրդավարության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ 18:1608 Ապր, 2026
  • Քննարկվել է բիզնեսի համար մաքսային վարչարարության խաղի կանոնները հստակեցնող կարևոր բարեփոխում 18:0708 Ապր, 2026
  • Նավուրի կեսդարյա դպրոցի փոխարեն՝ նոր կրթահամալիր 17:5808 Ապր, 2026
  • Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, սակայն կանցկացնի քվեարկությունը այլ համայնքում 17:4908 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015