• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
Կոպենհագենի սրտում տարածվում է ճապոնական շունչը. «Այլ լուրեր» Կոպենհագենի սրտում տարածվում է... 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը
Հասարակություն
18:0626 Մայ, 2020

Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Կկառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ Կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ Կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում  ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումները (18 հրշեջ-փրկարարական ջոկատ) համալրվել են հակահրդեհային գույքով: Այս համալրումն ուղղված է արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: 

Իրականացվել է հանրապետությունում վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկում, առկա 133 ակտիվ սողանքից առավել վտանգավոր են 14-ը, ներկայումս ընթացքի մեջ են վերջիններիս գործիքային հետազոտությունները: 15 տեղամասում կատարվել են հարկադիր քարաթափման  միջոցառումներ:  

Ֆելիքս Ցոլակյանի զեկուցմամբ՝ 2019 թ. ԱԻՆ-ը հանդես է եկել արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով: ՀՀ Կառավարության 2020 թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի նախագիծը, որի նպատակն է՝ գնահատել շենքերի խոցելիությունը և յուրաքանչյուր տիպի շենքի մասով առաջարկություններ ձևավորել: Մշակման փուլում է վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը: Ներկայացվել է ԱԻՆ զարգացման ռազմավարությունը, հավանություն է  տրվել «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների նախագծերին: Մշակվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության, տեխնիկական անվտանգության ապահովման, վտանգավոր արտադրական օբյեկտների վերաբերյալ: 

2019 թ. ԱԻՆ-ը իրականացրել է համայնքների դասակարգում՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, կատարվել է նաև համայնքներում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների դասակարգում: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում անցկացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների վերաբերյալ դասընթացներ՝ Երևանի և մարզերի կրթական հաստատություններից շուրջ 1038 ունկնդրի համար, վերապատրաստվել են Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության փրկարարական ջոկատները:

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է նաև 2019 թ. ԱԻՆ-ի իրականացրած բարեփոխումներին: Մասնավորապես, փրկարար ծառայողների աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով։ 2020 թ. հունվարի 1-ից, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ պայմանավորված, «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի նվազագույն աշխատավարձ ստացող 127 աշխատակցի  աշխատավարձը բարձրացել է  20 տոկոսով: Բարձրացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը: Բարելավվել են ՓԾ աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչի արդյունքում ավելացել է կառույցում աշխատելու գրավչությունը: ՓԾ անձնակազմն ապահովվել է համազգեստով՝ ավելի որակյալ և ավելի մատչելի պայմաններով ձեռք բերված: 32 հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման շենքերում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ իրականացվում են փրկարարների պատրաստման վարժահրապարակի կառուցման աշխատանքներ:  Իրականացվել են քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և դրանց ֆոնդի ավելացման աշխատանքներ. այդ նպատակով Կկառավարության որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ներկայացվել է նաև ԱԻՆ-ին տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ԱԻՆ-ի կատարած աշխատանքների կապակցությամբ և կարևորել մի շարք ուղղություններով կարողությունների զարգացումը: 

Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում հրդեհային իրավիճակին և հրդեհաշիջման աշխատանքներին: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԻՆ-ի ղեկավարությունը ներկայացրել է առկա կարողությունները, նշվել է, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է անտառածածկ տարածքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը և հանձնարարել համատեղ աշխատել՝ անտառային հրդեհների մարման և ընդհանրապես հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ Կառավարության ղեկավարը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է սկսել գործընթացը և ապահովել դրա շարունակականությունը՝ երկրում առկա թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական կարողությունների զարգացմամբ ու կիրառմամբ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև վերելակային տնտեսության արդիականացման և զարգացման կարևորությունը՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հայեցակարգի մշակման աշխատանքները և համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ, որը գործուն ծրագիր է իրականացնում այս ոլորտում:

Քննարկման առարկա է դարձել նաև քաղաքացիական պաշտպանության կառույցների կառավարման հարցը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղպաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը և հանձնարարել մշակել այդ ոլորտում առկա ենթակառուցվածքների վիճակի շարունակական բարելավման ռազմավարական լուծումներ: Արծարծվել են նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների արդյունավետ կազմակերպմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող և այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Վարչապետի աշխատակազմի կողմից տրված հանձնարարականների կատարողականին՝ անհրաժեշտ համարելով պետական գերատեսչությունների կողմից կարգապահության պահպանումը:

Դիտումների քանակ77
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Այսօր կատարվել է 1245 վարակազերծում․ ԱԻՆ 17:3226 Մայ, 2020 Այսօր կատարվել է 1245 վարակազերծում․ ԱԻՆ Հասարակություն
  • Վարչապետը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես կգա բրիֆինգով 16:0726 Մայ, 2020 Վարչապետը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես կգա բրիֆինգով Քաղաքականություն
  • Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ 20:1725 Մայ, 2020 Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015