• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:1123 Մայ, 2020

Վարչապետ Փաշինյանն Արարատի մարզում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է մարզի մի քանի համայնքներում, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Ազատավան համայնքում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նոր հիմնված ինտենսիվ այգում իրականացված աշխատանքներին: Այգու սեփականատերը նշել է, որ այն հիմնել է՝ օգտվելով Կառավարության՝ անտոկոս վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցառումից։

12 հեկտար այգում տնկվել են հատուկ սորտի տանձերի և կեռասի ծառեր, որոնք ներկրվել են Հոլանդիայից և Իտալիայից: Ըստ գյուղատնտեսի՝ ուսումնասիրել է շուկան և պարզել, որ այդ տեսակի տանձերն ու կեռասներն ունեն լայն սպառում թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում։ Նա նշել է, որ ցանկանում է ընդլայնել այգին, սակայն կա հողատարածքի խնդիր, այժմ բանակցություններ է վարում այլ սեփականատերերի հետ: Նշվել է նաև, որ այգու պահպանման համար աշխատում է 12 մարդ, իսկ բերքահավաքի ժամանակ աշխատատեղերի թիվը կհասցվի 50-ի: Այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցերի մի մասը ներկրվել է Իտալիայից, իսկ մյուս մասը՝ հայաստանյան արտադրանք է: Գյուղատնտեսը վստահեցրել է, որ հայկական արտադրության ցանցերն իրենց որակով չեն զիջում իտալականին:

Վարչապետը ողջունել է իրականացված աշխատանքն ու այգու ընդլայնման, հետագայում նաև սառնարանային տնտեսություն հիմնելու նախաձեռնությունը՝ հավելելով, որ ներկայումս ամենամեծ խնդիր է համարում խոշոր հողերի բացակայությունը։ Այդ առումով Կառավարության ղեկավարը կարևորել է կոոպերատիվների հիմնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ ծանոթացել է հակակարկտային համակարգի աշխատանքին։ Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել հակակարկտային կայանի արդյունավետության մասին։ Պատասխանատուները զեկուցել են, որ Արարատի մարզում կայանները տեղադրված են շղթայաձև՝ յուրաքանչյուր 1 կիլոմետրի վրա: Մարզում ընդհանուր առմամբ կան 99 հակակարկտային կայաններ, որոնցից յուրաքանչյուրի ծածկույթը կազմում է 80 հեկտար։

Վարչապետը եղել է նաև Քաղցրաշենի ծիրանի այգիներից մեկում, որտեղ ծանոթացել է բերքի հետ կապված խնդիրներին, լսել գյուղվարկերի, ոռոգման ջրի գործընթացի վերաբերյալ գյուղացիների հարցերը, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը նկատել և կարևորել է այն փաստը, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի պակասի հարցը: «Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտե՞ս, կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք՝ ճիշտ չեք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հիմա մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։ Այդ առումով վարչապետը կարևորել է նաև Կառավարության կողմից հետևողական աշխատանքի իրականացումն ու գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ու գիտելիքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

Այնուհետև վարչապետը եղել է Նարեկ համայնքի խաղողի ինտենսիվ այգում: Սեփականատերը նշել է, որ այգին նախատեսում է ընդլայնել և վերջնարդյունքում ստեղծել 50 հա խաղողի այգիներ՝ զուտ հայկական տեղական (աբորիգեն) սորտերից, որոնցից են՝ Մսխալին, Ոսկեհատը (խարջի), Ճիլարը, Մուսկատը, Արենին, Կախեթը, Սապերավին, Հաղթանակը և այլն: Նշված բոլոր սորտերը ձևավորվելու են բարձրաբուն համակարգով: Ծրագիրն իրականացվում է Կառավարության՝ անտոկոս վարկային ռեսուրսներ հատկացնելու միջոցառման շրջանակում:

Հողատարածքի առավել թեք լանջերում (մոտ 7 հա) հիմնվել են պտղատու տնկարկներ, որոնք նախատեսվում է հասցնել միչև 20 հա-ի, մասնավորապես ծիրանենու տնկարկում՝ Երևանի, Աղջանաբադ և Սաթենի սորտերը, դեղձենու տնկարկում՝ միջահաս Նարինջ և Ուսպեխ սորտերը, սալորենուց՝ սև և Վիկտորիա սորտերը՝ չրի և մրգային օղիների արտադրության համար:

Այգու սեփականատերը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրի կարևոր մաս են կազմում նաև 3.5 կմ երկարությամբ բարձրավոլտ լարման գծի կառուցումը հենասյուներով, կամրջի կառուցումը, գինու և կոնյակի գործարանի, մեքենատրակտորային պարկի և ճանապարհների հիմնումը: Արդեն իսկ սկսվել են կամրջի և գինու-կոնյակի գործարանի կառուցման հողային աշխատանքները: Շուտով կսկսվեն մյուս ենթակառույցների աշխատանքները:

Հիմնվելու է նաև գիտաուսումնական բազա, որտեղ կիրառվելու են հողամշակության, ոռոգման և գինեգործության ամենաառաջավոր տեխնոլոգիաներ: Ծրագիրն իր հեռանկարում նախատեսում է նաև տուրիզմի ինքնատիպ կենտրոն դառնալու հնարավորությունը՝ գինու և կոնյակի, ինչպես նաև պատրաստված չրերի համտեսով:

Ընթացիկ աշխատանքներում ներգրավված են մոտ 20 աշխատողներ՝ հարակից Քաղցրաշեն, Նարեկ համայնքներից։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ծրագրի իրականացումը և մաղթել հաջողություններ դրա հետագա իրականացման գործում:

Հեղինակ`Հայկ Նավասարդյան
Դիտումների քանակ62
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս, հետևել զինվորների նախաճաշի պատրաստման գործընթացին 11:0714 Սեպ, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5114 Սեպ, 2026
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը 10:2814 Սեպ, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբ 10:2114 Սեպ, 2026
  • ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 10:1214 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Բնակարանների պահանջարկը կմնա մեծ. ՀՀ-ում անշարժ գույք են գնում նաև արտերկրից 10:0014 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0014 Սեպ, 2026
  • Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ 09:5314 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:3714 Սեպ, 2026
  • Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 09:1914 Սեպ, 2026
  • Էմին Օհանյանը՝ «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող 09:1314 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015