• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ «Մեր ձևով»-ը մաֆիայի նշանաբանն է. Ավետիս Բաց հարթակ․ «Մեր ձևով»-ը... 20:46
Քաղաքական տարվա ամփոփում Քաղաքական տարվա ամփոփում 20:21
SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել. «Հարևաններ» SOCAR-ը Թուրքիայում 225 մլն... 20:17
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխատանքը կորցրած անձանց աջակցության ծրագրի պայմաններն ավելի կբարելավվեն
Հասարակություն
19:1820 Մայ, 2020

Աշխատանքը կորցրած անձանց աջակցության ծրագրի պայմաններն ավելի կբարելավվեն

Մարտի 13-ից հետո աշխատանքը կորցրած գործազուրկների համար աջակցության ծրագրի պայմանները նախատեսվում է ավելի բարելավել։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Մասնավորապես, եթե գործատուն աշխատանքի ընդունի և առնվազն մեկ տարի աշխատանքային հարաբեությունների մեջ մնա 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում գործազուրկ դարձած անձի հետ, նրան կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 350.0 հազար դրամի չափով։ Այս անձանց շրջանում առաջնահերթություն կտրվի հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձանց»,-ասաց Սարգսյանը:

Ժորա Սարգսյանը նշեց, որ ծրագիրն ընթացքի մեջ է: Նախագիծն այս պահին ներկայացված է շահագրգիռ գերատեսչություններին, և սպասում են նրանց կարծիքին։

Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնից տեղեկացանք, որ 2020-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.9 հազար մարդ: Գործազուրկների թիվը աշխատանք փնտրողների 70.7 %-ն է կամ 60.7 հազ. մարդ: Ինչպես նախկինում, հաշվառվածների մեջ մեծաթիվ են կանայք՝ 65 8%-ը կամ 40.0 հազ. մարդ: Գործազուրկների 42.1%-ը առաջին անգամ աշխատանք փնտրողներ են, որի 37.8 %-ը 16-29 տարեկան երիտասարդներ են:

Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը զրույցում հայտնեց, որ նոր իրողության պայմաններում հետևելով պարետի ցուցումներին՝ գործակալությունը, վերակազմակերպելով իր գործունեությունը, մասնակիորեն անցել էր հեռավար աշխատանքի ռեժիմի: Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տեղաշարժման սահմանափակումները պահպանելու նպատակով աշխատանք փնտրող անձանց և գործատուներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնականում իրականացվում է հեռախոսով, առանձին դեպքերում քաղաքացիները հրավիրվում են կենտրոններ: Ներկայացրեց, որ գործակալությունը շարունակում է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումը տնտեսական գործունեության թույլատրելի ոլորտներում:

«Արդյունքում հունվար-մայիսին զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է թվով 1699 աշխատանք փնտրող անձ, որի 79.3 %-ը կանայք են, 38.5%-ը՝ երիտասարդներ, 4.8%-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 21.1%-ը՝ գյուղաբնակներ: Նրանցից 202-ը աշխատանքի է տեղավորվել գործատուին միավագ աջակցության, 4-ը՝ այլ վայրում աշխատանքի տեղավորման, 17 հաշմանդամություն ունեցող անձ՝ գործատուին մասնակի փոխհատուցման, 119 երիտասարդ՝ աշխատանքային պրակտիկայի ծրագրերի շրջանակում: Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի միջոցով անասուն է ձեռք բերել 16 անձ: 970 անձ ապահովվել է ժամանակավոր աշխատանքով՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման՝ 107 անձ և սեզոնային զբաղվածության խթանման ծրագրերի միջոցով 863 անձ»,- ասաց Բեժանյանը:

Նա նաև ներկայացրեց, որ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորություն է տրվել 256 անձի: Նշեց նաև, որ փոքր բիզնեսի աջակցության ծրագրից օգտվելու ցանկություն հայտնած 33 անձ մեկամսյա հեռավար ուսուցման դասընթաց է անցնում գնումների ընթացակարգով ընտրված խորհրդատու կազմակերպություններից մեկում: Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող 52 կին մասնագիտական ուսուցում է անցնել գործատուի մոտ՝ աշխատավայրում, ևս 30-ը մասնակցել են բարեգործական, հասարակական կազմակերպություններից մեկի կողմից կազմակերպված մասնագիտական ուսուցման դասընթացներին:

Աշխատաշուկայում դրական դինամիկային միտված ծրագրերից մեկն էլ հիմնականում վերաբերում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը լրացնելուն նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով: Կառավարությունն այն արդեն ընդունել է: Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ընդգծեց, որ 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ՝ ընդունված որոշմամբ վերանայվել է նաև փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, անասնապահությամբ զբաղվելու համար աշխատաշուկայում անմրցունակ անձանց աջակցության տրամադրման առավելագույն չափերը, որը գործող կարգավորմամբ 1 մլն դրամ է։

«Վերանայման արդյունքում մինչև 1,350.0 հազ. դրամ կկազմի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցությունը, իսկ 1,200.0 հազ. դրամ՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ  վիճակագրական տվյալներ, թե մարտի 16-ից հետո որքան անձ է աշխատանքը կորցրել, և հիմնականում ո՞ր ոլորտի աշխատողներ են, դեռ չունեն:

Զբաղվածության պետական գործակալությաունից տեղեկացրին, որ աշխատանք կորցրածներից ոչ բոլորն են դիմում ու գործակալությունում հաշվառվում, բայց համավարակի պայմաններով ու արտակարգ դրությամբ պայմանավորված քչերն են այդ ընթացքում դիմել: Օրինակ, ապրիլին 490 աշխատանք փնտրողներ են դիմել հաշվառման համար, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել են 1800-ը: Ասում է՝ պայմանավորված է նրանով, որ այս ժամանկահատվածում մարդիկ գիտեին, որ չէին կարող գալ կենտրոններ, աշխատատեղերում նոր ընդունելություններ չկային: Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ հունվար-ապրիլին 965 գործատուի կողմից ներկայացվել է 2493 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 544-ը` պետական, իսկ 1949-ը՝ մասնավոր հատվածից։

«Հունվար-ապրիլին գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 3458 աշխատանք փնտրող»,- ասաց Բեժանյանը։

Տեղեկացրեց նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԿԳՄՍ-ի  միջև էլ այժմ ընթանում են ակտիվ քննարկումներ՝ առաջիկայում զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրողների համար պլանավորված մասնագիտական ուսուցման դասընթացները հեռավար եղանակով կազմակերպելու ուղղությամբ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ349
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Աշխատանքի տեղավորման դեպքում պետությունը կխրախուսի գործատուին՝ տալով միանվագ փոխհատուցում 15:2920 Մայ, 2020 Աշխատանքի տեղավորման դեպքում պետությունը կխրախուսի գործատուին՝ տալով միանվագ փոխհատուցում Հասարակություն
  • Սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները. վարչապետ 18:0627 Մար, 2020 Սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները. վարչապետ Տնտեսություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ 22:2123 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 22:0623 Դեկ, 2025
  • ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակն աճել է 9.7%-ով 21:5123 Դեկ, 2025
  • ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց 21:4023 Դեկ, 2025
  • Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան 21:2423 Դեկ, 2025
  • Հայաստանում կատարվել է առաջին ռոբոտային վիրահատությունը 21:1223 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. վարչապետ 21:0023 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5623 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.12.2025 20:4323 Դեկ, 2025
  • «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ 20:2923 Դեկ, 2025
  • Խաղաղության մասին խոսույթը կոնֆլիկտային տրամադրությունից դուրս պետք է պահել. Սոնա Ղազարյան 20:1823 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ը Ղազախստանին և Ուզբեկստանին կհրավիրի G20-ի գագաթնաժողովին. Թրամփ 20:0223 Դեկ, 2025
  • Էներգաարդյունավետ հարցում 19:4823 Դեկ, 2025
  • Վրաստանի և Թուրքիայի ՆԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացումը 19:3623 Դեկ, 2025
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց 19:2423 Դեկ, 2025
  • Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների 19:1123 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ատեստավորված 4600 ոստիկան ստանում է հավելավճար | 23.12.2025 19:0023 Դեկ, 2025
  • Վթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է 18:5923 Դեկ, 2025
  • Ատեստավորման նոր մեխանիզմը նպաստում է ոստիկանների ծառայողական աճին 18:5423 Դեկ, 2025
  • Հայաստանում տղամարդիկ 1.6 անգամ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք 18:4123 Դեկ, 2025
  • Չինաստանի ԱԳՆ-ն Կիևին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել ՉԺՀ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ 18:3223 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ 18:2023 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 18:0923 Դեկ, 2025
  • Անչափահասները՝ անվտանգ միջավայրում. քննարկում 17:5623 Դեկ, 2025
  • ՀՀ նախագահը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով 17:4623 Դեկ, 2025
  • Աշտարակ համայնքում ավարտվում է 2024-ի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը 17:2923 Դեկ, 2025
  • Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը 17:1423 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 17:0423 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՌԴ նմուշը 2-րդ, իսկ Ղազախստանինը՝ 3-րդ կարգի ցորենին է. սա է իրականությունը. ՍԱՏՄ 17:0023 Դեկ, 2025
  • Կայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը 16:4923 Դեկ, 2025
  • 2025-ի աշունը Հայաստանում. ջերմաստիճանի բարձրացում և տեղումների նվազում 16:4123 Դեկ, 2025
  • Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:2723 Դեկ, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ 16:1623 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:0423 Դեկ, 2025
  • Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է. եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփի ծրագրերի մասին 15:5223 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը 15:4123 Դեկ, 2025
  • Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները 15:3023 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով 15:2623 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները 15:1223 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՊՆ-ում. խոսնակ | 23.12.2025 15:0023 Դեկ, 2025
  • SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել 14:5923 Դեկ, 2025
  • ԶՈՒ ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. ՊՆ 14:5323 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 14:4323 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել տարածքի հիմնանորոգման աշխատանքներին 14:2323 Դեկ, 2025
  • Եվս մեկ քայլ առաջ. Քըլըչը՝ «Turkish Airlines»-ի չվերթների մասին 14:0423 Դեկ, 2025
  • ՀՊՄՀ խորհուրդն ամփոփել է տարին. այն վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը 13:4623 Դեկ, 2025
  • Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին 13:2423 Դեկ, 2025
  • Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 13:1123 Դեկ, 2025
  • Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ծրագրի շրջանակում կառուցվել են դեպի բնակավայրեր և հողամասեր տանող ճանապարհներ 13:0923 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատում գտնվող հողամասի նկատմամբ 13:0223 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր որոշումներ կայացվեցին. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը 13:0023 Դեկ, 2025
  • Հաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը 12:5823 Դեկ, 2025
  • 45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է 12:4723 Դեկ, 2025
  • Խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին 12:3923 Դեկ, 2025
  • Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը» 12:3123 Դեկ, 2025
  • Չեղարկվում է Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների և Առինջ գյուղի պլանային ջրանջատումը 12:2423 Դեկ, 2025
  • Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում 12:0423 Դեկ, 2025
  • Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր 11:5723 Դեկ, 2025
  • Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ 11:4823 Դեկ, 2025
  • Հալեպում բախումներ են տեղի ունեցել ՔԱՍԱՏ-ի ներքին անվտանգության ուժերի և Սիրիայի բանակի միջև. հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան 11:3323 Դեկ, 2025
  • Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ 11:0623 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ 10:4323 Դեկ, 2025
  • Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բուժօգնության առաքելության ինքնաթիռը կործանվել է. հայտնի է 5 զոհի մասին 10:2623 Դեկ, 2025
  • Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը 10:2023 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադարձել է TRIPP նախագծին 10:0023 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում 12 ժամ ջուր չի լինի 09:4023 Դեկ, 2025
  • ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անչափահասների, իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց հետ 09:2023 Դեկ, 2025
  • Մ-4 ճանապարհի մի հատվածում ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել 09:0323 Դեկ, 2025
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:4923 Դեկ, 2025
  • Անցկացվել է «Կոռնիձոր 2025» արագ շախմատի առաջնությունը. հայտնի են հաղթողները 08:4623 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:1023 Դեկ, 2025
  • «Բոհեմ» թատրոնի ամանորյա նվերը փոքրիկներին 08:0123 Դեկ, 2025
  • Turkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան 00:5823 Դեկ, 2025
  • Ճապոնիան մտադիր է վերագործարկել ամենամեծ ատոմակայանը 00:3323 Դեկ, 2025
  • Վերահաստատվել է ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը 00:1223 Դեկ, 2025
  • TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր. Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի քննարկմանը 23:5222 Դեկ, 2025
  • 110 մրցույթ, 228 դիմորդ. էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրումը ընթացքում է 23:3222 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 23-ի եղանակային կանխատեսումները 23:1322 Դեկ, 2025
  • Նույն ապրանքի կանխիկ և անկանխիկ վաճառքի գները չեն կարող տարբեր լինել. օրենքով է արգելված 23:0022 Դեկ, 2025
  • Աղետի հետևանքների վերացումից մինչև ճանապարհների հիմնանորոգում. ՏԿԵ նախարարի այցը Լոռի 22:4822 Դեկ, 2025
  • Մատենադարանի բժշկագիտական ժառանգությունը 22:4222 Դեկ, 2025
  • Հանրային խորհուրդը ակտիվ հետևում է Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին 22:1522 Դեկ, 2025
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0022 Դեկ, 2025
  • ՀՅԴ անդամները հրաժարվել են ներկա լինել ղարաբաղցիների բռնի տեղահանության մասին ֆիլմի դիտմանը ԱՄՆ-ում 21:5122 Դեկ, 2025
  • Ազգային ժողովը 2025-ին ընդունել է 523 օրենք. Տնտեսական հարցերի հանձնաժողովի հաշվետվություն 21:3622 Դեկ, 2025
  • Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի 3 դափնեկիրների աստղերը 21:2722 Դեկ, 2025
  • Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ 21:1822 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։40-ի դրությամբ 21:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ինչ պետք է մեկնարկած լիներ 30 տարի առաջ, արվում է հիմա. ՀԽ հանձնաժողովի նախագահ 21:0022 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են 20:5522 Դեկ, 2025
  • Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 20:4422 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3022 Դեկ, 2025
  • Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու 20:1822 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:0722 Դեկ, 2025
  • Շվեդական փորձը՝ առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում 20:0122 Դեկ, 2025
  • Կրծքագեղձի քաղցկեղ՝ նաև տղամարդկանց մոտ 19:5422 Դեկ, 2025
  • Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել 19:4522 Դեկ, 2025
  • Երկաթուղային որոշ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է․ Փաշինյանը՝ Պուտինին 19:4322 Դեկ, 2025
  • Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ 19:3822 Դեկ, 2025
  • Հունվարին Ճապոնիան կվերսկսի աշխարհում ամենամեծ ատոմակայանի աշխատանքը. The Japan Times 19:3022 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015