Կորոնավիրուսի համավարակի հետ կապված Իտալիայում կարանտին հայտարարվեց, ինչն էլ նպաստեց Վենետիկի ջրանցքների ջրի մաքրմանը: Այժմ քաղաքի բնակիչներին արգելվում է լքել իրենց տները առանց հիմնավորման: Հետիոտների, զբոսաշրջիկների, ջրանցքներով երթևեկության բացակայության, փակ թանգարանների պատճառով քաղաքի փողոցներն ու հրապարակները ավելի մաքուր տեսք են ստացել: Քաղաքի ջրանցքներում hայտնվել են ձկներ, կարապներ, նավահանգստում կարելի է տեսնել դելֆիններ: Բնությունը վերականգնվում է՝ գրել է The Art թերթը:
«Կարանտինի շնորհիվ կտրուկ կրճատվեց աղտոտվածությունը, ինչի արդյունքում էլ Վենետիկի ջրանցքների ջուրը 60 տարվա ընթացքում առաջին անգամ մաքրվել է: Այժմ նույնիսկ փոքրիկ ձկնիկներ կարելի է տեսնել ջրի մեջ»,- Twitter-ում գրել է մի օգտատեր: Մեկ ուրիշն էլ առաջարկել է ամեն տարի դադարեցնել քաղաքի գործունեությունը և թույլ տալ, որ բնությունը «վերականգնվի»: