Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը ներկա են եղել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: