Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը պարզապես թեթև մրսածություն ունի: Այս մասին հայտնել է Il Messaggero պարբերականը:
Իտալիայում կորոնավիրուսով վարակման ու մահացության դեպքերի աճի ֆոնին համացանցում հայտնվել էին կանխատեսումներ, թե Հռոմի Պապը նույնպես հիվանդ է կորոնավիրուսով: Ֆրանցիսկոս Առաջինը չեղարկել էր երեք խմբակային հանդիպումներ:
Իտալիայում կորոնավիրուսի վարակման դեպքերը գերազանցում են 2 հազարը, իսկ մահվան դեպքերը հասել են 52-ի: