Հռոմի Պապը մտահոգված է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրադրությամբ, ինչը սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարել է Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում:
«Առանձնապես տագնապալի են այն ահազանգերը, որոնք ստացվում են մերձավորարևելյան տարածաշրջանից: Իրանի ու ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճը սպառնում է ձախողել Իրաքի վերականգնման գործընթացը, ինչպես նաև նպաստում է հակամարտության խորացմանը»:
Հռոմի Պապը երկխոսության կոչ է արել բոլոր կողմերին՝ հորդորելով հարգել միջազգային իրավունքը: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել այցելել Իրաք և սատարել այդ երկրի քրիստոնեական համայնքին: