Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Ռուսաստանից օգնություն է խնդրել: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Մենք ողջունում ենք բոլոր երկրներից, այդ թվում նաև՝ մեր համախոհներից տրամադրվող մարդասիրական օգնությունը»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար Իրանին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել:
Իրանում գրանցվել է վարակման 1501 դեպք, որից 66-ը` մահվան ելքով: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում զոհերի թիվը հասել է 3100-ի: Վարակակիրներն ավելի քան 90000-ն են: