Ազգային ժողովը քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում լրացումների նախագծերն ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասել է.
«Կարծում ենք, որ այս նախագծի հավանության արժանանալու դեպքում մեծ հնարավորություններ են բացվում բանակում սպորտային մարզաձևերի առաջխաղացման, զարգացման առումով: Ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում ակումբային տրամաբանությունը ներմուծել համապատասխան պետական հիմնարկի կանոնադրության մեջ՝ որոշակի առումով փորձ անելով այդ բյուջետային հատկացումները նվազեցնել և մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել սպորտաձևերի զարգացումը»: