Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, անդրադառնալով վարկային համաձայնագրերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ 2019 թվականի բյուջեում նախատեսված էր այդ պարտքերի վերադարձ, սակայն տարվա ավարտին մնացել է 18 օր, նո՞ր են գիտակցել, որ դրանց կարիքը կա, թե հույս ունեին, որ կարիքը չի լինելու, դրա համար են հնարավորինս հետաձգել:
Ի պատասխան ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ սա ընթացակարգային խնդիր է և ոչ միակողմանի: Երկրորդ կողմը ֆինանսավորող միջազգային կառույցն է, որն էլ իր ընթացակարգն ունի: