Դեկտեմբերի 12-ի գիշերը երկու հրթիռ է պայթել Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ԱՄՆ ռազմաբազայի տարածքում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը և Իրաքում գործող արևմտյան կոալիցիայի հրամանատարական ենթակառուցվածքների մի մասը: Իրաքյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վիրավորներ չկան:
Ի դեպ, հոկտեմբերից այս կողմ, սա Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ իրականացված 10-րդ ահաբեկչական հարձակումն է: Միացյալ Նահանգները մեղադրում է շիական աշխարհազորայիններին՝ շեշտելով, որ այս պահին իրանամետ շիա աշխարհազորայինները ավելի մեծ վտանգ են ներկայացնում Իրաքում ԱՄՆ-ի համար, քան նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: